f

Անկախ

Ազնվագույն տղա էր Դավիթը. Հորեղբայրը մանրամասներ է ներկայացնում ավագ լեյտենանտի սպանությունից


«Չզոհվեց թուրքի գնդակից, սակայն սպանվեց դանակի հարվածներից թրքանման հայ կոչվողների ձեռքով, մունդիրի պատիվը պաշտպանելիս»,-այսպես է սպանության դեպքը ներկայացնում Նոր Նորքում երկու օր առաջ սպանված 26-ամյա ավագ լեյտենանտ Դավիթ Սայադյանի հորեղբայրը՝ Մեխակ Սայադյանը։

Դավիթի՝ Իջևանում ապրող հարազատներին շատ բան հայտնի չէ սպանության հանգամանքների մասին։

«Շատ ազնվագույն տղա էր Դավիթը։ Լենինգրադում էր սովորել՝ Միխայլովի անվան ռազմական ուսումնարանում՝ հակաօդային պաշտպանության մասնագիտությամբ, կադրային սպա էր։ Այս օրն իր գործընկեր սպաներից մեկն ասում է, որ իրեն փող են պարտք այդ խփողները։ Զանգում են, դրանց հետ, չգիտեմ, ոնց, ինչ պայմանավորվում են, ռազմական ուսումնարանի մոտ՝ Նորք իջնող ճանապարհին, հանդիպում են։ Դրանք պատրաստված խոշոր դանակներով գալիս են։ Խոսք է լինում, վեճ, թե ով է նախահարձակ լինում, չեմ կարող ասել»,-Panorama.am-ի հետ զրույցում պատմում է հորեղբայրը։

Մեխակ Սայադյանի խոսքով, դանակով խփում են Դավիթի սպա ընկերոջ ոտքին, ծակում են Դավիթի աորտան, փորը։

«Հետներն էլի է մարդ եղել։ Մեքենայից չեն իջել։ Նրանք շտապ օգնություն են կանչում։ Շտապ օգնությունը գալիս է  ժամանակին։ Տարել են, երկու անգամ սիրտը աշխատացրել են, բայց երրորդ անգամ էլ չի աշխատել։ Հիմա քննիչներն աշխատում են, փախած են երկու ախպեր... Հիմա պանիխիդան ենք անում, վաղը թաղում...»,-ասում է հորեղբայրը։

Դավիթը մասնակցել է 44-օրյա և հետագա բոլոր ռազմական գործողությունների՝ թշնամուց պաշտպանելով հայրենիքի սահմանները։

Դավիթին ճանաչողներն ասում են՝ նա բացառիկ ընկերասեր էր, կենսուրախ, հրաշք մարդ ու լավ զինվորական, սիրում էր Հայոց պատմությունն ուսումնասիրել։

Հարազատներն ընդգծում են՝  հետամուտ են լինելու, որ արդար քննություն իրականացվի, մեղավորներն արժանի պատիժ ստանան։

Քննչական կոմիտեից Panorama.am-ին սպանության դեպքի մասին մանրամասներ հայտնեցին։

Ըստ ՔԿ-ի, երկու անձ, այդ թվում Դավիթ Սայադյանը, դեկտեմբերի 10-ին ժամը 20։20-ի սահմաններում կտրած-ծակած վերքերով Երևան քաղաքի Շոպրոնի փողոցի հասցեներից մեկի բակից տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ, կարճ ժամանակ անց, արձանագրվել է Դ․ Սայադյանի կենսաբանական մահը։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով։

Կատարվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք բացահայտելու նպատակով։

Քրեական վարույթով ձեռք բերված տվյալներով գումարային հարցերի շուրջ մի խումբ երիտասարդների միջև առաջացած վիճաբանությունը հանգեցրել է փոխադարձ հարվածներ հասցնելու, որի ընթացքում դրա մասնակիցներից մեկը մյուս խմբի անդամներից երկուսին՝ Դ․ Սայադյանին և Գ․ Մարգարյանին, սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել, ինչի հետևանքով Դ․ Սայադյանը հիվանդանոցում մահացել է։

Քննությամբ պարզվել է միջադեպի մասնակիցների շրջանակը։ Ձեռնարկվում են միջոցներ՝ դրանում ներգրավված բոլոր անձանց, այդ թվում նաև հանցագործությունն առերևույթ կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար։

Քրեական օրենսգրքի 155 հոդվածը սահմանում է սպանությունը. 1-ին կետի համաձայն,  
սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը` պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով:

Քրեական օրենսգրքի 167 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը սահմանում է  առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը. «Մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որևէ այլ վնաս պատճառելը, զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»։

Դավիթ Սայադյան Սպանություն ՀՀ Քննչական կոմիտե Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին