f

Անկախ

ԱՍՀ նախարարն ու ԱԶԲ տնօրենը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրերի արդյունքները


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Դոն Լամբերտին։ Քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ իրականացված ծրագրերի արդյունքները, դիտարկվել համագործակցության շրջանակի ընդլայնման հնարավորությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Նախարար Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին աջակցելու, ինչպես նաև ճգնաժամային տարբեր իրավիճակներում ՀՀ կառավարության կողքին լինելու համար։ Այս համատեքստում ընդգծվել է ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին ուղղված աջակցության ծրագրերում կազմակերպության ներգրավվածության դերը։

«Մենք կարևորում ենք Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնում պետական միջնաժամկետ ու երկարաժամկետ մի շարք միջոցառումների, մասնավորապես՝ բնակարանային ապահովության ծրագրերին միանալու պատրաստակամության, ինչպես նաև այն ինտենսիվ ներգրավվածության համար, որ ունեք ծրագրերի մոդելների մշակման գործում»,- նշել է նախարարը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև անձի ֆունկցիոնալության գնահատման e-disability համակարգի ստեղծման գործում կազմակերպության կողմից ցուցաբերված տեխնիկական աջակցությանը, ինչպես նաև մասնագետների ներգրավման ապահովմանը։ Նախարար Մկրտչյանը նշել է նաև, որ 2024 թ․ Ասիական զարգացման բանկի հետ համատեղ նախատեսվող միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանը հնարավորություն կունենա ոչ միայն ներկայացնել հարթակը, այլև Ֆունկցիաների միջազգային դասակարգման (ՖՄԴ) բարեփոխումը ներկայացնել այլ երկրներին։

Դոն Լամբերտը ևս շնորհակալություն է հայտնել ԱՍՀ նախարարության հետ ունեցած կառուցողական համագործակցության համար և վստահություն հայտնել, որ հետագա համատեղ աշխատանքները նույնքան արդյունավետ կլինեն։

«Մեր գործունեության առանցքում ունենք երեք առաջնահերթություն՝ տեխնիկական աջակցության ապահովում, բնակարանային ապահովություն և սոցիալական ծառայությունների թվայնացում, և պատրաստ ենք Ձեզ հետ համագործակցել այս ուղղություններով ևս»,- նշել է Դոն Լամբերտը։

Հայաստան Նարեկ Մկրտչյան

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին