f

Անկախ

Ռուսաստանը ժամանակավոր արգելում է կոշտ ցորենի արտահանումը. բացառություններ են գործում ԵԱՏՄ երկրների համար


Ռուսաստանի կառավարությունը ժամանակավոր արգելում է կոշտ ցորենի արտահանումը։ Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակում է մտցնում երկրից կոշտ ցորենի արտահանման վրա։ Այս մասին հրամանը ստորագրվել է։ Որոշումն ուղղված է պարենային անվտանգության ապահովմանը և կնպաստի ներքին շուկայում կոշտ ցորենի արտադրանքի գների կայուն վիճակի պահպանմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ժամանակավոր սահմանափակումն ուժի մեջ է մտնում կառավարության հրամանի հրապարակման պահից և կգործի մինչև 2024 թվականի մայիսի 31-ը։

Միաժամանակ նախատեսված են մի շարք բացառություններ. Դրանք ներառում են կոշտ ցորենի արտահանումը միջազգային մարդասիրական օգնություն տրամադրելու համար և միջազգային միջկառավարական համաձայնագրերի շրջանակներում, դրա արտահանումը Ռուսաստանի տարածքից Աբխազիա և Հարավային Օսիա:

Կոշտ ցորենը թույլատրվում է արտահանել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ՝ Հայաստան, Բելառուս, Ղրղզստան և Ղազախստան՝ կառավարության որոշմամբ սահմանված քվոտաների շրջանակներում՝ Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության կողմից տրված թույլտվության դեպքում։

ՌԴ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունն ավելի վաղ ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ կոշտ ցորենի համաշխարհային բերքը ընթացիկ գյուղատնտեսական սեզոնում (2023 թվականի հուլիսի 1-ից 2024 թվականի հունիսի 30-ը) կնվազեցվի մինչև 20 տարվա նվազագույնը՝ արտադրող երկրների ճնշող մեծամասնությունում անբարենպաստ ագրոօդերեւութաբանական պայմանների պատճառով։ ։ Ըստ կանխատեսումների՝ այն կկազմի 31,3 մլն տոննայից պակաս, ինչը 7-8%-ով ցածր է նախորդ սեզոնից։ Մասնավորապես, Հյուսիսային Ամերիկայում բերքը կնվազի 20%-ով, այդ թվում՝ Կանադայում՝ 30%-ով, ԱՄՆ-ում՝ 7%-ով, Մեքսիկայում՝ 4%-ով; Հյուսիսային Աֆրիկայում՝ 11%-ով, այդ թվում՝ Ալժիրում՝ 11%-ով, Թունիսում՝ 53%-ով; Ֆրանսիայում՝ 6%-ով, Ղազախստանում՝ 38%-ով։ Ռուսաստանը մտադիր է մեծացնել կոշտ ցորենի ցանքատարածությունները:

Հայաստան Ռուսաստան ցորեն

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին