Գերմանիան ակնկալում է, որ Իսրայելը կադապտացնի իր ռազմավարությունը, որպեսզի «ավելի լավ կանխի Պաղեստինյան քաղաքացիական բնակչության տառապանքները»: Այս մասին հայտարարել Է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբեկը՝ հավելելով, որ շատերն արդեն հակամարտության զոհ են դարձել ։
«Մենք ակնկալում ենք, որ Իսրայելը թույլ կտա ավելի շատ մարդասիրական օգնություն մատակարարել, հատկապես հյուսիսում, և որ նրա ռազմական ջանքերը կլինեն ավելի թիրախային և կհանգեցնեն ավելի քիչ քաղաքացիական զոհերի», - ասել է նախարարը:
Նա նաև հավելել է․ «Այն հարցը, թե ինչպես է Իսրայելը վարելու այս ճակատամարտը, առանցքային է քաղաքական լուծման հեռանկարի համար»։