f

Անկախ

Փաստաբաններ. Անհասկանալի է, թե կոնկրետ ինչ «արարքի» համար են պատժում գնդապետ Ասլանյանին


Դեկտեմբերի 4-ին փաստաբանները ստացել են Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ, Մարտական խաչ առաջին և երկրորդ աստիճանի շքանշանների արժանացած Նորայր Ասլանյանը կալանքի տակ պահելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը։ 

Ասլանյանի պաշտպանական թիմը  տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Ինչպես նախկինում տեղեկացրել էր պաշտպանական խումբը, դատարաններին ներկայացվել են համապատասխան ապացույցներ առ այն, որ գնդապետ Ասլանյանի մոտ հայտնաբերված ռազմամթերքը վերջինիս տիրապետման ներքո գտնվել է օրինական հիմքերով։ Մասավորապես՝ այն ի պաշտոնե տրամադրված է եղել Արցախի նախագահի աշխատակազմի կողմից միևնույն աշխատակազմում անվտանգության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Նորայր Ասլանյանին կոնկրետ գործառույթների իրականացման շրջանակներում։ 

Մինչդեռ Երևանի ընդհանուր իրավասությանը առաջին ատյանի դատարանը, չվիճարկելով ներկայացված ապացույցների վերաբերելիությունը ու արժանահավատությունը, կատարում է օրենքին և տրամաբանության հիմնարար սկզբունքներին հակասող արձանագրումներ, որ «ներկայացված ապացույցները չեն չեզոքացնում մեղադրանքը», իսկ Վերաքննիչ դատարանը, ընդհանրապես անդրադարձ չկատարելով այս հանգամանքին, պարզապես գնահատում է, որ առաջին ատյանի դատարանը ճիշտ եզրահանգումներ է կատարել։

Փաստաբանների գնահատմամբ՝ եթե իրավական առումով աբսուրդային այս մեղադրանքը հասնի հրապարակային դատավարության փուլ, ապա շատ հետաքրքիր կլինի պարզել, թե ինչ այլ ապացույց պետք է հավաստեր ենթադրյալ ապօրինի ռազմամթերքի օրինական լինելը։    

Պաշտպան Արմեն Անդրիկյանը նշել է. «Ընդհանուր առմամբ մեղադրանքի աբսուրդայնությունը, հիմնավոր կասկածի ու կալանավորման հիմքերի բացակայության պայմաններում անձին շարունակական անազատության մեջ պահելը լուրջ հիմքեր է տալիս ենթադրելու գործընթացի իրական  դրդապատճառների մասին։ Միանշանակ է, որ գնդապետ Ասլանյանի նկատմամբ կիրառվող կալանքը իր մեջ պարունակում է պատժի տարեր։ Ընդ որում անհասկանալի է, թե կոնկրետ ինչ «արարքի» համար են պատժում գնդապետ Ասլանյանին»։

Մասնավորապես մտահոգիչ հանգամանք է, որ Ազգային անվտանգության ծառայությունը նպատակահարմար է գտել դատարանում փաստարկել, որ Նորայր Ասլանյանը, որպես բարձրաստիճան զինվորական, հեղինակություն է վայելում հանրության շրջանում և այդ փաստի ուժով կարող է ազդել քննության վրա։ Վերջին շրջանում հաճախակի դարձաձ այս փաստարկը արատովոր պրակտիկա է ձևավորում իրավապահ համակարգում, ուստի փաստաբանական խումբը հարկ է համարում արձանագրել, որ անձի բարի համբավն ու հեղինակությունը չի կարող և չպետք է դրվի կալանքի հիմնավորումներում։ Ըստ այդ տրամաբանության, անձը պետք է լինի «սրիկա», որպեսզի ազատվի կալանքից։

Ավելին, ողջամտության սահմաններից դուրս է գալիս այն մոտեցումը, որ Նորայր Ասլանյանը կալանքի տակ է պահվում Արցախ փախչելու «մտավախությամբ»։ 

Վերոգրյալը հաշվի առնելով՝ գնդապետ Ասլանյանի պաշտպանական խումբը հայտնում է, որ կալանքի երկարացման դեմ սպառված համարելով ներպետական պաշտպանության արդյունավետ միջոցները՝ պատրաստվում է դիմում ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Հիշեցնենք, որ Նորայր Նելսոնի Ասլանյանը բարձրագույն ռազմական կրթությամբ զինվորական հրամանատար է, ով Հայոց բանակում ծառայել է 1991-ից մինչև 2022 թվականները։ Ռազմական գործում գրանցած զգալի հաջողությունների համար պարգևատրվել է Մարտական խաչ երկրորդ և առաջին աստիճանի, ինչպես նաև ՀՀ և ԱՀ Մարտական ծառայության բազմաթիվ շքանշաններով։ 

2021 թվականից Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում զբաղեցրել է անվտանգության վարչության պետի տեղակալի պաշտոնը»։

Նորայր Ասլանյան փաստահավաք խումբ Արցախ հայտարարություն Հայաստան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին