ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Քրիս Սմիթը այս շաբաթ ներկայացրել է բանաձև, որով կոչ է արվում Ուկրաինայի կառավարությանը վերականգնել ուկրաինացի երեխաների որդեգրումը ԱՄՆ քաղաքացիների կողմից, որը դադարեցվել էր 2021թ. մարտին, Ուկրաինայում պատերազմն սկսվելուց հետո։ Բանաձևի համահեղինակն է կոնգրեսական Դոնալդ Նորքրոսը։
«Միջազգային որդեգրումը կարող է խիստ օգտակար լինել ծնողների կարիք ունեցող երեխաների համար, որպեսզի նրանք միանան այն ընտանիքներին, որոնք ցանկանում են և կարող են իրենց սիրտն ու տունը բացել՝ մշտական ընտանիք ապահովելով այն երեխաների համար, որոնք որբացել են կամ որոնց կենսաբանական ծնողները ի վիճակի չեն հոգալ նրանց մասին»,- ասել է կոնգրեսական Սմիթը։
Նրա խոսքով՝ Ուկրաինան 2021թ. մարտին որդեգրումը դադարեցնելու բոլոր հիմքերն ուներ, «չարտոնված ներխուժման սարսափի ազդեցության տակ»։
«Անցած տարվա մայիսին Ուկրիանան ընդունել է, որ ի վիճակի է ապահովելու երաշխիքներ ընդդեմ երեխաների առևանգման, վաճառքի կամ առևտրի, և որոշել է վերականգնել որդեգրումը երկրի ներսում։ Ես կոչ եմ անում նրանց վերականգնել նաև միջազգային որդեգրումը»,- ասել է նա։