f

Անկախ

«Փաստ». Չալաբյանի հարցով դատախազությունը հայտնվել է «ցայտնոտի» մեջ


«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, երեկ շարունակվեց հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը: Ենթադրվում էր, որ երեկ պետք է կայանար եզրափակիչ նիստը, որի ընթացքում կքննարկվեին պատժի հարցերը: Ի վերջո, դատարանը դեկտեմբերի 5-ին մեղադրական վերդիկտ էր կայացրել: Սակայն այն բանից հետո, երբ Ավետիք Չալաբյանի պաշտպանները դատարանին ներկայացրեցին պատիժը մեղմացնող հանգամանքների վերաբերյալ փաստաթղթերը, հանրային մեղադրողը անակնկալ կերպով խնդրեց նիստը հետաձգել՝ պատճառաբանելով, թե պատժաչափի և խափանման միջոցի իր առաջարկի համար անհրաժեշտություն ունի մեղմացնող հանգամանքները ձևակերպող փաստաթղթերն ուսումնասիրել:

«Փաստ» թերթի տեղեկություններով, դատախազի այս քայլն իրականում կապված է այն հանգամանքի հետ, որ դատախազությունը ցանկանում է նախ՝ նորից փոխել Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը և նրան վերստին կալանավորել, ապա և այնպիսի վճիռ ստանալ դատարանում, որը թույլ կտա Ավետիք Չալաբյանին հնարավորինս երկար պահել անազատության մեջ: Սակայն, քանի որ ի սկզբանե գործը շատ թույլ է, ապացույցներն անբավարար են, մյուս կողմից՝ գործի ընթացքում Քրեական օրենսգիրք է փոխվել, որի արդյունքում տեղի է ունեցել Չալաբյանին մեղսագրվող արարքի մասնակի ապաքրեականացում, և այն հոդվածը, որով ի սկզբանե հարուցվել էր գործը, վերացվել է, իսկ առկա հոդվածը չի համապատասխանում:

Ըստ այդմ, դատախազությունը խնդիր ունի՝ հասկանալու, թե ինչպես պետք է ձևակերպեն պատժի պահանջը, որ կարողանան Չալաբյանին ազատությունից զրկել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, հասկանալով, որ ոչինչ հնարավոր չէ անել օրենքի և օրինականության սահմաններում, դատախազությունը հայտնվել է «ցայտնոտի» մեջ, դրա համար էլ երեկ դատը հետաձգելու միջնորդություն ներկայացվեց: Հավելենք, որ երեկ Ավետիք Չալաբյանն ասաց, որ քանզի դատարանը դեկտեմբերի 5-ին մեղադրական վերդիկտ է տվել, անկախ նրանից, թե ինչ պատժամիջոց կորոշի, իրենք բոլոր դեպքերում դա բողոքարկելու են։ «Շարունակում ենք պնդել՝ որևէ մեղադրական դատավճիռ մենք չենք ընդունելու»,- ասաց Չալաբյանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ավետիք Չալաբյան Գլխավոր դատախազություն Դատական նիստ Հայաստան

Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին, որոնք այդ պատճառով զրկվել են աշխատանքից
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագծին
Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծելով բերման ենթարկելու մասին լուրերը
ՎԶԵԲ-ի հետ գործարար համաժողովի կազմակերպման համար միջոցները չեն բավականացրել. Եվս 179 մլն դրամ հատկացվեց
ՀՅԴ երիտասարդներն այսօր ակցիա կանեն՝ ընդդեմ տարածքային զիջումների
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Ավելին
Ավելին