Աբխազիայում արգելել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) նախագծերը, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։
«Հարավային Կովկասում USAID առաքելության ղեկավար Ջոն Փենելը պերսոնա նոն գրատա է հայտարարվել Աբխազիայում։
Բացի այդ, ինքնահռչակ հանրապետությունը նաև արգելում է «Աբխազիայի և Վրաստանի քաղաքացիների» միջև կապեր հաստատելուն ուղղված նախագծերի իրականացումը։
Արգելվում է նաև դոնորների կողմից մեդիանախագծերի ֆինանսավորումը, որոնց նպատակն է լուսաբանել «Աբխազիայի ներքին և արտաքին քաղաքականության հարցերը»։ Ներդրվում է տեղական իշխանությունների հետ պարտադիր համաձայնեցման կանոն՝ միջազգային կազմակերպությունների և ՄԱԿ-ի գործակալությունների կողմից աբխազական ՀԿ-ներին գումար հատկացնելիս»,- գրում է վրացական պորտալը։