Այսօր Ադրբեջանում այսօր տեղի ունեցած երկրաշարժը տևել է 50 վայրկյան։ Այս մասին այսօր երկրաշարժի հետ կապված ճեպազրույցում ասել է Ադրբեջանի ԳԱԱ սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի գլխավոր տնօրեն Գուրբան Յեթիրմիշլին։
Նա նաև նշել է, որ երկրաշարժից հետո հինգ հետցնցում է գրանցվել։
Նշենք, որ այսօր տեղական ժամանակով ժամը 08:16-ին Կասպից ծովում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 68 կմ խորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կասպից ծովում՝ Սիյազան կայարանից 60 կմ դեպի արևելք։ Երկրաշարժը զգացվել է Սումգայիթում, Բաքվում ու հարակից մյուս քաղաքներում։