Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի հաղորդմամբ՝ մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը կլինի Փարիզի Օլիմպիական խաղերի մրցավարների շարքում:
Սպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ սերոբյանը նշանակվել է Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի մրցավար:
Սրանք 4-րդ Օլիմպիական խաղերն են, որտեղ Սերոբյանը հանդես կգա որպես մրցավար։ Հակոբ Սերոբյանը մրցավար է եղել նաև 2012, 2016, 2020 թվականների Օլիմպիական խաղերում: