f

Անկախ

Արևմտամետ ՀԿ-ներ. ՀՀ իշխանությունները համառորեն ձգտում էին Ալավերդու քաղաքապետին հեռացնել ճնշումների միջոցով


Վերջին ամիսներին պարբերաբար ահազանգեր էին ստացվում, որ ճնշումների միջոցով փորձ է արվում հեռացնել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացնող Արկադի Թամազյանին, և իշխանությունները համառ ջանքեր են գործադրում նրան հեռացնելու ճնշումների և ահաբեկման միջոցով։  Այս մասին ասվում է մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների՝  Անկախին տրամադրած հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշում է նաև.

 

«Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելը ճնշումներով չի կարող իրականացվել։ Այն կիրառվել է նաև ավագանու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Մարիաննա Պեպանյանի նկատմամբ, որը համաձայն չի եղել նման օրակարգի հետ։ Ավագանու մյուս անդամների վրա ճնշումների մասին ահազանգեր ևս եղել են։

Բռնության կիրառման արդյունքում արգելափակվել է այն շենքի մուտքը, որտեղ անցկացվել է նիստը։ Ոստիկանությունը փորձել է  այս սահմանափակումը հիմնավորել՝ ասելով, որ միջոցներ են ձեռնարկում ավագանու անդամների անվտանգությունն ապահովելու համար։ Իրավապահները արգելափակել են նաև բնակիչների մուտքը, ինչը նիստի հրապարակայնության մասին օրենքի խախտում է։

 

Վերոնշյալ հանդիպմանը միջամտել է իշխող կուսակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, որը նաև հայհոյանքներ է հնչեցրել համայնքի գործող ղեկավարի հասցեին։

 

«Ապրելու երկիր» կուսակցության խմբակցությունը լքած Սիմոն Զախարովին Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնն են խոստացել՝ նրա մասնակցության և քվեարկության համար։ Արդյունքում՝ օրենքի խախտմամբ տեղի ունեցած նիստում  համայնքի ղեկավար է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը։

 

Կարծում ենք, որ նիստն ինքնին անօրինական է, ուստի դրա արդյունքում ընդունված որոշումները չեն կարող օրինական համարվել։ Մենք դատապարտում ենք օրենսդիր և գործադիր իշխանությունների միջամտությունը տեղական ինքնակառավարման գործերին, ինչպես նաև այլ համայնքներում բազմիցս տեղի ունեցած ավագանու անդամների և քաղաքացիների օրինական շահերի խախտումները։

 

Խստորեն դատապարտում ենք պատգամավոր Արեն Մկրտչյանի, իրավապահ մարմինների և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի միջամտությամբ Ալավերդու ավագանու ապալեգիտիմացումը։

 

Իրավապահ մարմիններից պահանջում ենք հետաքննել ոստիկանության գործողությունների օրինականությունը, ինչպես նաև հանցագործության հանցանշաններ պարունակող վերը նշված բոլոր գործողությունները։

 

Օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից տեղական ինքնակառավարման համակարգի նկատմամբ նման ոտնձգություններն ու ճնշումները խախտում են քաղաքացիների կամքը և աստիճանաբար ոչնչացնում ընտրական գործընթացներում արձանագրված խորհրդանշական առաջընթացը։ Իշխանությունները պարտավոր են հանդես գալ պարզաբանումներով»։

Հայտարարությունը ստորագրել են Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, Երևանի մամուլի ակումբը և այլ կազմակերպություններ։

Ալավերդի զավթում իշխանություններ ՀԿ-ներ Հայաստան

Իշխանությունը թող կողմնորոշվի, հիմա ռուսնե՞րն են ստիպում, թե՞ ռուսները դեմ են սահմանազատմանը. քաղաքագետ
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Գլխավոր դատախազ. 2023-ին Հայաստանում գրանցվել է 40 հազար 666 հանցագործություն
Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան
Մալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվի
Վարսիկ Գրիգորյան. «Մրցաշարի անցկացումը մոտիվացիա է, որ աղջիկները բարձր նվաճումների ձգտեն սպորտում»
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Երեւանի համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Ավելին
Ավելին