f

Անկախ

Գիտեմ, թե վանաձորցիներն ինչքան «ուրախ» են, որ վարչապետի նշանակած պաշտոնակատարը հայհոյում է քաղաքացիներին. Կյուրեղյան


«Մի քանի օր առաջ Վանաձորի համայնքի ժամանակավոր պաշտոնակատարը նիստի ժամանակ ուղղակի, բացահայտորեն սեռական բնույթի հայհոյանք է հնչեցնում համայնքի այն բնակիչներին, ովքեր ներկա էին նիստին և համյանքի համար կարևոր հարցի քննարկման ժամանակ իրենց կարծիքն էին հայտնում»,-Խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

Պատգամավորը  ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին հիշեցրեց, որ նա ժամանակին հիմնավորել է, որ Վանաձորի ավագանում տեղի ունեցող գործընթաներում պետք է վարչապետը կրի պատասխանատվություն՝ իր նշանակած համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարով և հարցրեց. «Գտնո՞ւմ եք դուք արդյոք, որ իր նշանակած ժամանակավոր պաշտոնակատարի վարքագծի համար պետք է, որևէ մեկը պատասխանատվություն կրի և՝ ինչպիսի՞ քաղաքական պատասխանատվություն»։

Գնել Սանոսյանը ասաց, որ համայնքներում կա ընտրական համակարգ և համայնքի ղեկավար է ընտրվում, եթե ձայների համապատասխան քանակ հավաքում են։

«Լինում են դեպքեր, երբ ընտրությունների արդյունքում համայնքի ղեկավար չի ընտրվում և ահա այդպիսի դեպքերի համար կա կարգավորում, որպեսզի համայնքը չմնա առանց  կառավարելու, համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում վարչապետը»,-հայտնեց նախարարը՝ հավելելով, որ դրանից հետո համայնքներում կլինեն նոր ընտրություններ։

Սանոսյանը հայտարարեց, թե Վանաձորի ավագանու նիստը չի տեսել, որպեսզի  մեկնաբանի, թե այնտեղ ինչ են ասել։

«Բայց ուրախությամբ պետք է փաստել, որ Վանաձորում ստեղծված բարդ իրավիճակի պայմաններում, ի ուրախություն բոլորիս և Վանաձոր համայնքի  բնակիչների, համայնքի ժամանակավոր պաշտոնակատարը բավականին լավ աշխատում է, ավագանու նիստեր են տեղի ունենում, հաստատվում է քաղաքի բյուջեն, ծրագերր են տեղի ունենում»,- հայտարարեց ՏԿԵ նախարարը՝ ասելով, որ եթե Կյուրեղյանը գնա Վանաձոր, ապա կտեսնի, թե այնտեղ ինչ աշխատանքներ են կատարվում և ինչ ուրախ տրամադրություն ունի ժողովուրդը։

«Ի տխրություն ձեզ՝ ես վանաձորցի եմ և ամեն օր եմ այնտեղ լինում, գիտեմ  թե վանաձորցիներն ինչքան ուրախ են, որ վարչապետը ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել այդ անձին, թե ինչքան ուրախ են, որ իրենց կարծիքն արտահայտելու համար իրենք արժանանում են հայհոյանքի»,-հայտարարեց պատգամավորը և ներկայացրեց տարբեր կազմակերպությունների նամակն՝ ուղղված կառավարությանը, որտեղ  դիտարկվել էր հայհոյանքի այդ միջադեպը։
 

ՀՀ ԱԺ Արմենուհի Կյուրեղյան Նիկոլ Փաշինյան Վանաձոր Հայաստան

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին