Դեկտեմբերի 4-ին հրազենային վիրավորում ստացած զինծառայող Ա․ Հ․-ի վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Զինծառայողի բուժման ընթացքում արձանագրվել է դրական տեղաշարժ, վիճակն արդեն գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում: Զինծառայողը գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- ասաց Արամ Թորոսյանը։
Նշենք, որ պաշտոնապես առ այժմ հայտնի չէ, թե ինչ հանգամանքներում է զինծառայողը վիրավորում ստացել։