Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել էր Սերգեյ Մարաբյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Մանվել Շահվերդյանի թեկնածությունները։ Հարցը քննարկվել է ԱԺ դեկտեմբերի 5-ի նիստում:
ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 68-ը։ Սերգեյ Մարաբյանը ստացել է 68 կողմ ձայն, մյուս երկու թեկնածուները՝ 0։