ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Մոսկվայում կայացած հանդիպմանը քննարկել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրագործման վերականգնման հեռանկարները և իրավիճակը Գազայի հատվածում։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
«Նախարարները քննարկել են մի շարք միջազգային արդի թեմաներ, այդ թվում՝ իրավիճակը պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանն ուղղված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կյանքի կոչման վերսկսման հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային խնդիրներ»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Կողմերը քննարկել են մի շարք հարցեր, որոնք կապված են Ռուսաստանի և Իրանի միջև փոխշահավետ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև ամենաբարձր և բարձր մակարդակներում ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացմանը։