f

Անկախ

ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը երկու ձեռքով հարձակվել ու բղավել է ArmLur.am-ի լրագրողի վրա


ArmLur.am-ի լրագրողին է զանգահարել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը և հայտարարել որ իրենց մասին այլևս նյութ չհրապարակենք:

ArmLur.am-ը հետաքննություն է իրականացնում նրա թոռան մասնակցությամբ միջադեպի գործով և այս հանգամանքը Մելքոնյանի դուրը չի գալիս:

«Հարց է առաջանում, եթե ArmLur.am-ը շարունակի իր հետաքննությունը և հրապարակումներ ունենա, ապա ինչ է սպասվում լրատվամիջոցին և լրագրողին:

Այս հարցի պատասխանը փորձեցինք անձամբ պարզել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանից, որը երկու ձեռքով հարձակվեց ու բղավեց լրագրողի վրա՝ ասելով,  որ չի ցանկանում տեսնել իրեն։

Թե ինչ կատարվեց ԱԺ միջանցքում ֆիքսել է մեր տեսախցիկը։

Հիշեցենք, որ մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռանը՝ Գագիկ Կարենի Մելքոնյանին տարել են ՀՀ քննչական կոմիտե և հարցաքննել:

Այս տեղեկությունը փորձեցինք անձամբ պարզել ՀՀ քննչական կոմիտեից, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ նշված անձի մասով անհրաժեշտ քննչական գործողություններ կատարվել են, քննությունը շարունակվում է:

Ասել է, թե կոմիտեից հաստատեցին, սակայն փաստ է մեկ բան, որ անչափահաս տղայի դանակահարության գործով որևէ մեկը մինչ օրս պատասխանատվության չի կանչվել:

Հիշեցնենք, որ երեք օր առաջ համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ Ավանի «Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման» քոլեջում դանակահարություն է տեղի ունեցել՝ պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան մասնակցությամբ։ Մելքոնյանի թոռը, ըստ այդ աղբյուրի, դանակահարել է նույն համալսարանի մեկ այլ սանի։

Ըստ ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների՝ միջադեպի ականատեսներ կան, որոնք կցկտուր տեղեկություններ են հայտնել իրավապահներին, որ Գագիկ Կարենի Մելքոնյանն է վնասվածքը հասցրել այդ տղային:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հարցաքննության ժամանակ տուժած ուսանողն իրավապահներին հայտնել է, թե ծառից է ընկել։ Սակայն դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ վնասվածքը պատճառել է ուսանող Գագիկ Կարենի Մելքոնյանը` պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռը։

Նկատենք, որ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդիները հեղափոխությունից հետո իրենց դիրքեր են ամրապնդում իրավապահ համակարգում: Արմեն Մելքոնյանը այս տարվա ապրիլի 1-ին նշանակվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ։ Իսկ ահա դանակահարության միջադեպի գործով անցնող Գագիկ Կարեն Մելքոնյանի հայրը՝ Կարեն Մելքոնյանը, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարն է:

Ինչևէ հետևենք զարգացումներին: Նշենք, որ ավելի վաղ ArmLur.am-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ նշված ուսումնական հաստատությունում անչափահասին վնասվածք հասցնելու դեպքի վերաբերյալ ոստիկանությունից նոյեմբերի 27-ի երեկոյան ստացվել է հաղորդում։ Այդ առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով։ Վնասվածք ստացած անչափահասը ճանաչվել է տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվում է քննություն»,-ասվում է հոդվածում։

Գագիկ Մելիքյան հարձակում լրագրող Հայաստան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին