f

Անկախ

«Сердечный привет от Зимзимова». խաբեբան այսպիսին է լինում. Արեգնազ Մանուկյանը ԱԺ-ում միացրեցին Փաշինյանի ելույթը


Արագաչափերը վերացնել խոստացող Նիկոլ Փաշինյանը վարչապետի աթոռին հայտնվելուց հետո ոչ միայն չվերացրեց դրանք, այլ ավելացրեց: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ հայտարարությունների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյան:

Պատգամավորը մինչ այդ  միացրեց ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի ելույթի ձայնագրությունը, որտեղ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ հանելու են բոլոր արագաչափերը:

«Արագաչափերի, տեսախցիկների, կարմիր գծերի վերացման խոստում տված ու Սաշիկին սեռդեչնի պրիվետներ ուղարկող Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն իրականում սեռդեչնի պրիվետներ են ուղարկում իրենց իշխանության բերած քաղաքացիների՛ն՝ նրանց տուգանքի ու թալանի մատերիալ դարձնելով»,-հայտարարեց Մանուկյանը։

Նշելով, որ իշխանությունները որոշել են հերթական անգամ մտնել իրենց իսկ կողմից հպարտ որակված քաղաքացու գրպանը՝ ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց, որ Երևանի կենտրոնում կարմիր գծերով հատվածում ավտոմեքենան կայանելու համար ուզում են տարեկան վարձը 12 հազար դրամի փոխարեն դարձնել 160 հազար դրամ, իսկ 1 ժամվա կայանումը 100  դրամի փոխարեն՝ 300 դրամ։

Հայտարարելով որ այն ցինիզմ, անբարոյականություն և խաբեություն է՝ Մանուկյանն ասաց. «Եթե անգամ աշխարհի բոլոր հիմնավորումները ներկայացվեն, որ պետք է կարմիր կետագծերում կայանելու գումարը բարձրացնել, արագաչափերն ու տեսախցիկները շատացնել, միևնույն է դա չի կարող անել Նիկոլ Փաշինյանի՛ գլխավորած ուժը, քանզի իրենք լրիվ հակառակ խոստումներով են եկել իշխանության։Պոպուլիզմը, դեմագոգիան, ցինիզմը, խաբեբայությունը հենց սա՛ է, որ կա։

Խաբեբան այդպիսին է լինում բոլո՛ր հարցերում։ Կարմիր կետագծերից մինչև Արցախ, Հայաստանի պաշտպանությունից մինչև խաղաղության դարաշրջան»։

Նրա խոսքով՝ Ժողովուրդը ճիշտ է եղել, երբ փոփոխություն էր ուզում, բայց սխալվեց լիդերի ընտրության հարցում և այդ սխալը պետք է ուղղել, և նրան զրկել ժողովրդին անընդհատ խաբելու  հնարավորությունից։

«Թույլ մի՛ տվեք ձեզ խաբել։ Մեկ անգամ խաբվողը մեղավոր չէ։ Բայց  դրանից հետո խաբվելն արդեն ամո՛թ է»,-հայտարարեց Արեգնազ Մանուկյանը։

Նիկոլ Փաշինյան խաբեություն Արեգնազ Մանուկյան ՀՀ ԱԺ կարմիր գիծ արագաչափ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին