f

Անկախ

Ո՞վ պետք է պատասխան տա այսօր Բարձրունիում զոհված իմ հրաշալի ուսանող Գերասիմ Առաքելյանի մահվան համար․․․


Հեեեյ, ո՞վ կա այդտեղ․․․ Ո՞վ պետք է պատասխան տա այսօր Բարձրունիում զոհված իմ հրաշալի ուսանող Գերասիմ Առաքելյանի մահվան համար․․․

Դեպի տիեզերք մի կիլոյանոց "արբանյակի" թռչելու վրա ուրախացող ցնդածներ, դուք ունե՞ք պատասխան տալու տիեզերական սիրո վրա հիմնված այս երջանկությունը տիեզերական մասշտաբի ողբերգության վերածելու համար․․․Ո՞վ եք դուք․․․

Գերասիմ ջան, դու այնքան հետաքրքիր տղա էիր․ այնքան զարմացա, երբ իմացա, որ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի մեր ուսանողներից թատերախումբ ես ստեղծել, քո սցենարով ներակայացում բեմադրել ու շրջում-ցուցադրում էիք գյուղից գյուղ․․․Դու մի բարի ու հետաքրքիր մարդ էիր, բայց ամենակարևորը, որ ԴՈՒ ՄԱՐԴ էիր․․․

Չգիտեմ ինչու, միշտ իմ մտքում կայիր․ հիանում էի ձեր ընտանիքի հրաշագեղ նկարներով, իմ սիրելի ու գերազանցիկ ուսանողուհի Տաթևիկի հետ ձեր կատարյալ ներդաշնակությամբ և աստվածային սիրով․․․ Միշտ կմնաս իմ մտքում ու սրտում՝ հիմա արդեն նաև որպես իմ ու քո, մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ նահատակ զինվոր․․․

Վերջին գրառումը Գերասիմի էջում Շուֆուտինսկու "ՄԱՄԱ" երգի տեսահոլովակն է, մի շաբաթ առաջ է տեղադրել․ հոլովակում տղան գնացքով հեռանում է՝ հեռվում թողնելով մորը․․․

Հնարավոր չէ դիմանալ․․․

Ցավակցությունս Գերասիմի ծնողներին, Տաթևիկին ու իր ծնողներին, բոլոր հարազատներին․․․

Ռուզան Ղազարյան ՖԲ Գրառում Գերասիմ Առաքելյան Ադրբեջանի ԶՈւ զոհված զինվոր Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին