f

Անկախ

ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՁԱԽՈՂՈՒՄԸ


ԱԺ պետա-իրավական հանձնաժողովն, ըստ կանոնակարգի քննարկեց «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության օրենսդրական առաջարկությունը։ Նիստը տևեց շուրջ երկու ժամ։ Բոլոր պատգամավորները, ամկախ իշխանական կամ ընդդիմադիր լինելուց, իրենց ինքնուրույն, հիմնավոր կարծիքները հայտնեցին։ Ի վերջո, նախագիծը դրվեց քվեարկության, ներառելու համար ԱԺ լիագումար նիստում։Քվեարկության արդյունքում, 7 պատգամավորներ դեմ քվեարկեցին նախաձեռնությանը, ուստի և այն չի մտնի ԱԺ օրակարգ։

Իսկ այժմ, միանգամայն լուրջ հարց ընդդիմությանը․

-Հարգելի ընդդիմադիրներ, իսկ դուք ի՞նչ էիք սպասում։ Իսկապե՞ս հավատում էիք, որ քպ-ականների մեջ արժանապատվության զգացում կարթնանա և նրանք պատրաստ կլինեն ընդվզել իրենց առատորեն վարձատրող տիրակալի դեմ։ Միթե՞ պարզ չէր, որ նախագիծը մերժվելու էր։Չեմ կարծում, որ դուք այդքան միամիտ եք։ Անկարող լինելով դիմելու վճռական գործողությունների ընդդեմ ազգադավ իշխանության, ընդդիմադիր գործունեության իմիտացիա եք իրականացնում, իհարկե՝ անպայման սահմանադրական ճանապարհով․․․ընդամենը։ Եվ որքան էլ քննադատեք, անվանարկեք քպ-ականներին, այսօր արձանագրվեց ընդդիմության հերթական պարտությունն ու հետևաբար հասարակության հերթական հիասթափությունը։

Թե՞, ձեր կարծիքով,հերթական անգամ պատռեցիք քպ-ականների դիմակը։ Հանգիստ եղեք, այդ դիմակը բոլորի համար վաղուց պատռված է։Ընդդիմության կողմից ցանկացած նախաձեռնություն, քայլ պետք է արձանագրի թեկուզ փոքր, բայց հաջողություն, հակառակ դեպքում ավելի լավ է ոչինչ չձեռնարկել։Իսկ նման, ի սկզբանե անհաջողության դատապարտված քայլերով, դուք լեգիտիմացնում եք իշխանությանը, կատարելով կառուցողական ընդդիմության դեր։

Ավետիք Իշխանյան ՖԲ Գրառում ՀայաՔվե ՀՀ ԱԺ ընդդիմություն Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին