f

Անկախ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մոտ 1 միլիարդ դրամով վաճառել է իր բաժնետոմսերը. «Հետք


ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը 2022 թվականի ընթացքում 1 միլիարդ 7 միլիոն դրամի եկամուտ է ունեցել, որից 962 միլիոնը գոյացել է «Արդշինբանկում» ունեցած բաժնետոմսերի վաճառքից։ Hetq.am-ը հայտնում է, որ այդ մասին նշված է Մհեր Գրիգորյանի գույքի և եկամուտների 2022թ․ տարեկան հայտարարագրում, որը հրապարակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրում։

«2017 թվականի հոկտեմբերի 30-ից Մհեր Գրիգորյանը 1,000056 տոկոս մասնակցություն է ունեցել «Արդշինբանկ» ՓԲԸ-ում, բաժնետոմսերը ձեռք է բերել «Արինս Գրուպ» ՍՊԸ-ից և «Ռեգիոն ֆինանսական արդյունաբերական կորպորացիա» ՓԲԸ-ից, որոնք եղել են «Արդշինբանկի» 97,4 տոկոսի սեփականատերը։ «Արդշինբանկում» Գրիգորյանի բաժնետոսմերի ընդհանուր արժեքը կազմել է 502 մլն 300 հազ․ դրամ։

2022 թվականին Մհեր Գրիգորյանն այդ բաժնետոմսերը 962 մլն 424 հազ․ դրամով (ավելի քան 2 մլն ԱՄՆ դոլար) վաճառել է «Արինս Գրուպ» ՍՊԸ-ին, որն այս պահի դրությամբ բանկի 98,67 տոկոսի սեփականատերն է։ «Արինս Գրուպի» սեփականատերն էլ «Արդշինբանկի» խորհրդի նախագահ Կարեն Սաֆարյանն է։

2003 թվականին հիմնված «Արինս Գրուպը» ուղղակի և անուղղակի ներդրումներ ունի «Արդշինբանկում», «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունում, «Կապիտալ ՎԻՊ», «Պրեմիում Պլազա» և մի շարք այլ ընկերություններում։

Մհեր Գրիգորյանին պատկանող բաժնետոմսերի անվանական արժեքը կազմել է 502 մլն 300 հազ․ դրամ, որոնք վաճառել է մոտ կրկնակի ավել գնով՝ 962 մլն դրամով։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը «Հետքի» հարցմանն ի պատասխան՝ հայտնել է, որ բաժնետոմսերի առքուվաճառքը կատարվել է տվյալ օրվա դրությամբ բանկի հաշվեկշռային շուկայական գնով՝ բանկի զուտ ակտիվների արժեքին համամասնորեն։

Ինչպես է Մհեր Գրիգորյանն օգտագործել 1 միլիարդ դրամը

Ստացված եկամուտների մի մասը Մհեր Գրիգորյանը 2022 թվականին ավանդ է դրել։ Ավանդներից մեկի գումարը կազմել է 525 հազար ԱՄՆ դոլար, իսկ մյուսինը՝ 40 մլն դրամ։

56 միլիոն դրամ էլ արտացոլված է Մհեր Գրիգորյանի ծախսերի հատվածում՝ որպես նվիրատվություն կամ օգնության կարգով տրված գույք։

Ինչպես «Հետքին» հայտնել են փոխվարչապետի գրասենյակից, ստացված եկամուտներից մնացած մասը Մհեր Գրիգորյանը փոխանցել է կնոջը՝ Աննա Գրիգորյանին, որն էլ իր հերթին այդ գումարի մի մասը կրկին ավանդ է դրել։ Տարեսկզբին իր ունեցած 300 հազար դոլար ավանդը ավելացրել է ևս 200 հազար դոլարով, և բացի դրանից նոր ավանդ է դրել 500 հազար եվրոյի չափով։

Մհեր Գրիգորյանից ստացած գումարի մնացած մասն էլ՝ մոտ 210 մլն դրամ, Աննա Գրիգորյանը նվիրատվություն է կատարել, որն արտացոլված է նրա ծախսերի հայտարարագրում։

2022 թվականի տարեկան հայտարարագրում Մհեր Գրիգորյանը նշել է 5 միավոր անշարժ գույք՝ բնակելի տուն և ավտոտնակ Աշտարակ քաղաքում, 1 բնակարան և 2 ավտոտնակ Երևանի կենտրոն վարչական շրջանում։ Նշված բոլոր գույքերը Մհեր Գրիգորյանին պատկանում են համատեղ սեփականության իրավունքով, և նա դրանք ձեռք է բերել նախքան փոխվարչապետի պաշտոնը ստանձնելը»,-ասվում է հոդվածում։

Որպես դրամական միջոց՝ Մհեր Գրիգորյանը հայտարարագրել է 3 մլն դրամ բանկային հաշվին, և 70 մլն դրամ կանխիկ։ Ի դեպ այս 70 միլիոնը տարիներ շարունակ անփոփոխ արտացոլվում է Մհեր Գրիգորյանի հայտարարագրերում»։

Մհեր Գրիգորյան բաժնետոմսեր Հայաստան հայտարարագիր

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին