f

Անկախ

Ռուսլան Ասլիկյան. «Ոգևորվում ես, երբ  հայրենակիցներդ ուրախանում են քո հաղթանակով»


Նոյեմբերի 12-19-ը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում կայացած բռնցքանարտի Եվրոպայի Մ 22 տարեկանների առաջնությունում իրեն  լավագույն կողմերով դրսևորեց և, աշխարհամասի չեմպիոնի կոչումը նվաճելով, հայոց եռագույնը հաղթանակած  ծածանեց Ռուսլան Ասլիկյանը: 
Հայ դյուցազունը 57 կգ քաշային կարգում տպավորիչ մրցաշար անցկացրեց, եզրափակչում էլ  պատվաբեր հաղթանակ տոնեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ազրաք Բաբիրովի նկատմամբ: 
Անկախի հետ զրույցում նորընծա չեմպիոնը կիսվում է տպավորություններով, խոսում նախապատրաստական շրջանից, մրցաշարի ընթացքից՝ հաջողության հասնելու համար կարևորելով հավատը սեփական ուժերի նկատմամբ:


-Շնորհավորում ենք ԵԱ-ում հաղթանակած ելույթների և չեմպիոնի կոչումը նվաճելու կապակցությամբ: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել:
-Շնորհակալ եմ: Մինչ Եվրոպայի առաջնությունը տարբեր մրցաշարերի էինք   մասնակցել, ինչպես նաև «Օլիմպավանում» գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի և անձնական մարզիչների  գլխավորությամբ անցկացրել ենք ուսումնամարզական հավաք, որոնց և շատ շնորհակալ եմ լավ պատրաստության համար:


Այս շրջափուլում հավասարապես աշխատել էինք թե՛ ֆիզիկական պատրաստավածության, թե տեխնիկայի, թե տակիտիկայի , ինչպես նաև հարվածների վրա, ինչն իր պտուղներն ու  արդյունքը տվեց:


-Մրցաշարի ընթացքի,  Ձեր մրցակիցների, մասին ի՞նչ կասեք: Եզրափակչում փայլեցիք՝ տպավորիչ և պատվաբեր հաղթանակ տոնելով:
-Մրցաշարին տրամադրված էի մարտական, ցանկությունս մեծ էր հաղթելու, բայց, բնականաբար, սա սպորտ է, որտեղ ոչինչ պլանավորել չես կարող: Իմ քաշային կարգում մրցակիցներիս ճանաչում էի, կային մարզիկներ, որոնց պարտվել էի, այս առաջնությունում հաղթեցի. կիսաեզրափակչում՝ Իտալիայի ներկայացուցչին, ինչը վստահություն ներշնչեց եզրափակչում:


4 մենամարտ եմ անցկացրել ԵԱ-ում. ամեն մենամարտից առաջ յուրովի էի տրամադրվում: Եզրափակչից առաջ ամեն բան արեցի լարվածությունը հանելու համար, կարծես մեծ բեռ դրված լիներ ուսերիս, հարկավոր էր սթափ գնահատել իրավիճակը՝ սպորտային տեսանկյունից. այդ իսկ պատճառով ամեն բան հաջող դասավորվեց:


-Ի՞նչ է հարկավոր սպորտում հաջողության հասնելու համար:
-Հաջողության հասնելու համար հարկավոր է հավատալ սեփական ուժերին և շարժվել առաջ, ինչը շատ կարևոր է ոչ միայն սպորտում, այլև կյանքում:


-Ի՞նչ եք զգում, երբ այս դժվար ժամանակահատվածում ներկայացնում եք երկիրն ու հայոց եռագույնը: 
-Ավելի քրտնաջան պետք է աշխատենք, որ մեր երկրի պատիվը միշտ  բարձր պահենք: Ճիշտ է,  շատ մեծ չեն մեր գործերը, բայց հաստատապես լավ կողմեր ունեն մեր երկրի ու ժողովրդի համար: Ոգևորվում ես, երբ  հայրենակիցներդ ուրախանում են քո հաղթանակով: Միևնույն ժամանակ, ոգևորիչ է և ուրախալի, երբ  տեսնում ես, որ երկրիդ եռագույնը հաղթանակած ծածանվում է միջազգային ասպարեզում, հնչում է հիմնը, և  բոլորը հոտնկայս լսում են՝ անկախ ազգային պատկանելությունից:

Ռուսլան Ասլիկյան Հայաստան Սպորտ բռնցքամարտ հարցազրույց խմբագրի ընտրանի ոսկե մեդալ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին