f

Անկախ

ԱԺՄ-ն խորհրդի նիստ է անցկացրել․ ի՞նչ հարցեր են քննարկվել,լուսանկարներ


ԱԺՄ-ն խորհրդի նիստ է անցկացրել․ ի՞նչ հարցեր են քննարկվել

Ս․թ․ դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության խորհրդի նիստ, որը վարել է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը։

Ներածական խոսքում Վազգեն Մանուկյանն անդրադարձել է 1988 թ․ համազգային շարժման խնդիրներին ու նպատակներին՝ նշելով, որ Շարժման միջոցով իշխանության գալուց հետո իշխանությունները հետզհետե որոշակի շեղումներ թույլ տվեցին այդ սկզբունքների ու նպատակների իրագործման ճանապարհին, և ԱԺՄ-ն պայքարում էր դրա դեմ։

Խոսելով 2018 թվականի իշխանափոխության մասին՝ Մանուկյանն անդրադարձել է այդ իշխանափոխության ներքին և աշխարհաքաղաքական արտաքին խորքային պատճառներին։

Վազգեն Մանուկյանը խոսել է նաև 44-օրյա պատերազմի ու պարտության, դրան հաջորդած ընդդիմադիր շարժումների մասին՝ անդրադառնալով այդ շարժումների ձախողման պատճառներին, ներկայացրել այս պահին ընդդիմադիր դաշտում ստեղծված իրավիճակը, ազգային իշխանության ձևավորան հրատապությունն ու դրան հասնելու հնարավորությունները։

«Այսօր, երբ աշխարհում երբեմն ուժը շատ ավելի կարևոր նշանակություն ունի, քան իրավունքը, մենք գտնվում ենք ամենաթույլ վիճակում»,-ասել է նա՝ նշելով, որ մեր երկիրը նախ պետք է ուժեղանա և այդ դիրքերից կարողանա հարաբերվել այս տարածաշրջանում հետաքրքրություններ ունեցող բոլոր պետությունների հետ։

Կուսակցության մարզային ղեկավարներն ու ներկայացուցիչները խոսել են մարզերում տիրող իրավիճակի մասին՝ ներկայացնելով համընդհանուր դժգոհությունն իշխանությունից ինչպես ազգային, անվտանգային, այնպես էլ սոցիալ-տնտեսական հարցերում։

Կուսակցության անդամները վերահաստատել են իրենց հավատարմությունն Անկախության հռչակագրի գաղափարներին և պայքարի շարունակության պատրաստակամությունն այդ գաղափարների իրագործման համար։

Կուսակիցները վերահաստատել են նաև իրենց հավատարմությունն ԱԺՄ-ի գաղափարական սկզբունքներին, որոնցով կուսակցությունն առաջնորդվել է իր ողջ գործունեության ընթացքում։

Հաշվի առնելով Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված ողբերգական վիճակը՝ անհրաժեշտ է համարվել կուսակցության կողմից նոր խնդիրներ կազմելն ու ակտիվ պայքար մղելը, քննարկվել են այդ նպատակով ԱԺՄ-ի նոր կառույցներ ձևավորելու և նոր անդամներ ներգրավելու հարցերը։

Ընդգծվել է, որ ստեղծված իրավիճակում միայն ընդդիմադիր դաշտի համախմբման և միասնական քայլերի միջոցով հնարավոր կլինի ստեղծել համազգային շարժում (որտեղ իր ուրույն դերը կունենա նաև ԱԺՄ-ն) և հասարակական ճնշող պահանջի ներքո պարտադրել այս իշխանության հեռացումը՝ ձևավորելով ազգային իշխանություն, որն ի վիճակի կլինի լուծել մեր խնդիրներն ու առաջ տանել մեր ազգային շահերը։

ԱԺՄ-ն խորհրդի նիստ Վազգեն Մանուկյան Հայաստան խմբագրի ընտրանի

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին