f

Անկախ

ԱՐՇԱԼՈՒՅՍԸ ԱԼԱՎԵՐԴՈՒՄ ԽԱՂԱՂ ՉՒ ԼԻՆԵԼՈՒ


Լևոն Ջավախյանը ՖԲ–ում նկարագրում է Ալավերդին այսօր՝ՔՊ–ի հարձակմանը ընդառաջ․․

Ալավերդի քաղաքՆ իմ ծննդավայրն է։ Այսօր մառախլապատ է քաղաքիս ապագան։ Քաղաք, որ առանց այն էլ երկինք չունի։ Երկնքի փոխարեն ընդամենը մի երկար ու ծուռումուռ ճեղքվածք է, չորս կողմից կողպված ժայռերով... Լքված ու անտեսված մի բնակավայր, որ ես միշտ նմանեցրել եմ անտեր դագաղի, որի կափարիչը չգիտես ինչու մոռացել են դնել։ Էս վերջերս Ալավերդին, կարծես թե , կենդանության նշաններ էր ցույց տալիս. տարիներ շարունակ մոռացության մատնված ֆուտբոլի դաշտը վերանորոգվել է, սկսել էին նորոգել նույնիսկ անցյալ դարում կախաղան հանված ճոպանուղին, աշխուժացել է հոգևոր դաշտը` պատկերասրահը, ինքնագործ թատրոնը, գործիքային անսամբլը և ամենակարևորը` շարքային քաղաքացիների շրջանում հավատ է ծագել հանդեպ քաղաքային իշխանությունները։ Եվ այդ ամենի ,,մեղավորը,, նորընտիր քաղաքապետն է` Արկադի Թամազյանը, ում երբևէ չեմ հանդիպել, բայց շատ եմ լսել նրա մասին։ Լսել եմ միշտ լավը. մարդիկ նրա մասին արտահայտվել են հարգանքով, նաև զարմանքով։ Դե, մեր օրերում , ո՞վ է լավը ասում վերադասի մասին։ Զարմանում էի նաև ես։ Էդ մարդը բարձրագոչ ճառեր արտասանել չգիտի, գիտի միայն գործել։ Իսկ հիմա ինչքան են խոսում , ճռճռում` վարից վար. ճառում են, ճղճղում, սարեր ու ամպեր խոստանում, խոսում են, խոսում, միևնույնն է, սայլը տեղից չի շարժվում։ Վերջապես, ի զարմանս ինձ ու մեր քաղաքի հազարավոր բնակիչների հայտնվել է արժանի սելապան, էն էլ վերադաս իշխանությունների դուրը չի գալիս։ Պարզվում է, կարևորը նրա արած գործը չէ, ամենակարևորը` շուն լինի, շան տղա լինի, գլուխը քաչալ, մի ոտից էլ չոլախ, միայն թե իրենց մարդը լինի։ Թշվառ սելն ու սելապանի ձեռի բզկտված պլետը փորձում են արժանավորի ձեռից խլեն, որ դրանով քաղաքի ջանը դաղեն։

Հարազատ քաղաքիս բնակիչները լի են վճռականությամբ պաշտպանելու իրենց իրավունքն ու քվեն` ընտրողի կամքը, որ արտահայտել են մեկ տարի առաջ։ Վճռական մարտերը վաղն են։ Տեսնենք ո՞վ կհաղթի` քաղաքացու խիղճն ու իրավունքը, թե՞ բռնապետական կամքը։ Չմոռանամ ավելացնել, որ մարտերը տեղի են ունենում մի չնաշխարհիկ երկրում, որը կամովին կոչվել է դեմոկրատիայի բաստիոն։

Լևոն Ջավախյան ՖԲ Գրառում Ալավերդի ՔՊ Արկադի Թամազյան Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին