Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Գազայի հատվածում խաղաղության շանսերը հումանիտար դադարից հետո չեղարկվել են Իսրայելի անզիջում մոտեցման պատճառով, տեղեկացրել է NTV հեռուստաընկերությունը։
Արաբական Միացյալ Էմիրություններից վերադառնալուց հետո հանդես գալով լրագրողների առջեւ՝ Էրդողանը նաեւ հայտնել է, որ չի կորցնում ամուր խաղաղության հասնելու հույսը՝ ավելացնելով, որ ՀԱՄԱՍ պաղեստինյան խմբավորումը չի կարող բացառվել պոտենցիալ լուծումից։