Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլին Մոսկվայում հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպան Նայջել Քեյսիի հետ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանի դեսպանը արցախահայության դեմ ագրեսիան անվանել է «ադրբեջանական կողմի մարդասիրական միջոցառումներ հայ բնակչության կամավոր վերաբնակեցման համար» և անմիջապես «հայ բնակիչների հեռանալու» պատասխանատվությունը դրել Հայաստանի և Արցախի իշխանությունների վրա։
Ողջ բնակչությանը Արցախը լքել ստիպած երկրի ներկայացուցիչը ցինիկաբար հայտարարել է « հայ բնակիչներին Ադրբեջանի իրավական և սոցիալ-տնտեսական դաշտում վերաինտեգրելուն ուղղված ադրբեջանական կառավարության գործնական գործունեության մասին»։