f

Անկախ

Ներքնաշորերով արագաչափերը փակելով իշխանության եկած թիմը վրեժ է լուծում քաղաքացիներից. Սոնա Աղեկյան


Սիրելի քաղաքացիներ, այստեղ քննարկում ենք հարց, որ 2024-ից այլեւս մեքենայով Երեւանի կենտրոն գալը արգելվում է շարքային քաղաքացիների համար, որոնք ի վիճակի չեն լինի տարեկան 160 հազար դրամի չափով դառնալ «տուգանքի մատերիալ»: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Երեւանի քաղաքապետարանում Երեւանում կայանատեղիների վճարների թանկացման հարցով հանրային լսումների ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը։

«Այս պոպուլիստական թիմը, որ գալիս էր ներքնաշորերով արագաչափերը փակելով, Զիմզիմովին պրիվիտներ ուղարկելով, խոստանում էր, որ Սաշիկի արագաչափերը վերանալու են, այդ պոպուլիստական խոսքերով շահեց մեր միամիտ, հիասթափված բնակչության մի ստվար զանգվածի վստահությունը եւ ստանձնեց իշխանությունը միանձնյա, եւ անմիջապես սկսեց վրեժ լուծել քաղաքացիներից՝ տարբեր պատժամիջոցներ կիրառելով»,-ասաց նա:

 

Աղեկյանը վստահություն հայտնեց, որ այս նախագիծը Երեւանի ավագանիում մերժվելու է. «Այս նախագիծը գալիս է բեռնաթափելու ոչ թե Երեւանի կենտրոնը, այլ գալիս է բեռնաթափելու Հայաստանը հայ մարդուց, Երեւանը՝ հայ մարդուց, որոնք ի վիճակի չեն լինելու ապրել այս պայմաններում եւ լքեն Հայաստանը:

Մեզ խոստանում էին, որ Սաշիկի արագաչափերը վերանում են, բայց դրանք դարձան, ըստ մամուլի լուրերի, Մարիամ Փաշինյանի արագաչափեր: Պարոն վարչապետ աշխատող անձը, որ օգտվում է պադավատների շքերթից, իր համար ինչքան է տուգանքի չափը կարմիր գծերի վրա կայանելու դեպքում:

Եվ նաեւ դուք ձեր գործընկեր Արայիկ Հարությունյանին կամ Տիգրան Ավինյանին հարցրե՞լ եք՝ իրենք վերջին անգամ երբ են մետրոյից օգտվել»,-ասաց նա:

Ի պատասխան փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ասաց. «Պետք չի մամուլի անվան տակ ծվարած, ձեր կողմից ֆինանսավորվող եւ ձեր կողմից սնվող աղբյուրներում ինչ-որ բաներ շրջանառել, հետո այդ նույն աղբյուրներին հղում կատարել: Երկրորդը, հաշվի առնելով, թե ինչ քաղաքական ուժի միջոցով եք հայտնվել ավագանիում, եւ ով է այդ ուժը փաստացի ղեկավարում, եւ «թալան» բառն օգտագործելիս որեւէ սահմանափակում չեք զգում: Այսքանն է իմ արձագանքը»:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը մտադիր է կտրուկ բարձրացնել ավտոմեքենաների կայանման վճարը։ 2024 թվականի հունվարի 1-ից Երեւանի կենտրոնում կարմիր գծերում մեքենա կայանելու գինը տարեկան 12,000 դրամի փոխարեն կդառնա 160,000 դրամ։ Նախագիծը դրվել է հանրային քննարկման։

Ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը սահմանվելու են գոտիավորման սկզբունքով: Առաջարկվում է Երևան քաղաքում սահմանել Ա և Բ գոտիներ:

Ավտոկայանատեղերի թանկացման նախագիծը հանրության շրջանում բուռն քննադատության առիթ է դարձել։

 

Սոնա Աղեկյան կարմիր գիծ Երևանի քաղաքապետարան Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին