f

Անկախ

Արարատ Միրզոյանը և Լարս Լոկե Ռասմուսենը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր


Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Դանիայի Թագավորության ԱԳ նախարար Լարս Լոկե Ռասմուսենի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել ՀՀ և ԵՄ միջև խորացող գործընկերության հիմնական ուղղությունների շուրջ։

ԱԳՆ-ից հայտնում են, որ Հարավային Կովկասում և դրա շուրջ ձևավորված անվտանգային իրավիճակի համատեքստում Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարները կարևորել են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների պահպանմամբ և բացառապես երկխոսության և բանակցային գործընթացի միջոցով առկա հարցերի հանգուցալումը: Այս համատեքստում նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել հոկտեմբերին Գրանադայում քառակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարության մեջ արտացոլված սկզբունքները՝ նշելով, որ դրանք նոր չեն քաղաքակիրթ աշխարհի համար և դրանց նկատմամբ բոլոր ներգրաված կողմերի ամուր հանձնառությունը թույլ կտա Հարավային Կովկասում ապահովել կայունություն։ 

Արարատ Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը՝ նշելով այս ծրագրի կողմից ընձեռվող հնարավորությունները՝ տարածաշրջանի և դրանից դուրս երկրների միջև արդյունավետ փոխկապակցվածության ձևավորման առումով։ 

Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայ բնակչության կարիքների և իրավունքների հասցեագրմանը։

Հայաստան ՀՀ ԱԳՆ

Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
ՄԻՊ Անահիտ Մանասյանը չմեկնաբանեց Կիրանցում տեղի ունեցողը
ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր
«Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է
Բետոն արտադրող «Նազարյան քուլինգ սիսթեմս» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից
Ոստիկանները թույլ չեն տվել պատգամավորին մտնել Կիրանց.առավոտից գյուղ մտնելու համար անձը հաստատող փաստաթուղթ են պահանջում
Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տարել են բաժանմունքներ. Իշխանությունը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան
Կոչ ենք անում բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Կառավարության նիստի օրակարգում 39 հարց է, որից 36-ը չի զեկուցվում. (ուղիղ)
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
Կիրանցի մոտ դանակի գործադրմամբ խուլիգանության վերաբերյալ վարույթով 39-ամյա երեւանցուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿ
Պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքներին առնչվող մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Ոստիկանության Իջեւանի բաժանմունք բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված
Երևանի բուսաբանական այգում կառուցվում է զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Օրակարգում են ՀՌՀ-ի, ԿԸՀ-ի, ՄԻՊ-ի, Դատախազության հաղորդումները․ ուղիղ
Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
Ավելին
Ավելին