f

Անկախ

Չինաստանի «Սուն Չին Լին» հիմնադրամը պատրաստ է իր հարկի ներքո ընդունել նաև հայ երեխաներին. Շեն Բեյլին՝ Նարեկ Մկրտչյանին


ՉԺՀ կատարած աշխատանքային այցի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Սուն Չին Լին» հիմնադրամի փոխնախագահ, կուսակցական խմբի քարտուղար Շեն Բեյլիի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը և Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը։

Նախարարությունից հայտնում են, որ նախարար Մկրտչյանը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործառույթներն ու ոլորտային առաջնահերթությունները՝ մանրամասնելով նաև նախատեսվող ծրագրերը։ Նախարարը բարձր է գնահատել հայ-չինական բարեկամական հարաբերությունների դերը և ընդգծել երկու երկրների միջև քաղաքակրթական կապի ու ընդհանրությունների կարևորությունը։

Շեն Բեյլին նշել է, որ թեև իրենց կառույցը Հայաստանի հետ ուղիղ համագործակցություն չունի, սակայն վստահ է, որ տվյալ հանդիպումը հայկական կողմի հետ համատեղ արդյունավետ ծրագրերի իրականացման նոր խթան կհանդիսանա։

Վերջինիս խոսքով՝ հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքների առանցքում երեխաներին և երիտասարդներին ցերեկային ծառայությունների տրամադրումն է, ինչպես նաև տարբեր երկրների երիտասարդների միջև կապի ստեղծումը։ Շուրջ 90,000 քմ տարածք ունեցող կենտրոնը երեխաների դաստիարակման և զարգացման ամենամասշաբային համալիրն է․ այն սպասարկում է տարեկան միջինում 1 մլն երեխայի։ Կառույցը շուրջ 1000 աշխատակից ունի, տրամադրում է հարյուրավոր ծառայություններ՝ շաբաթական շուրջ 6000 երեխայի։

Նախարար Մկրտչյանի հետ զրույցում Շեն Բեյլին նշել է, որ հիմնադրամը պատրաստ է իր հարկի ներքո ընդունել նաև հայ երեխաներին, ինչպես նաև դիտարկել հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով երեխաներին ուղղված ծրագրերի իրականացման հնարավորությունը։ Այս համատեքստում քննարկվել է նաև համատեղ հուշագիր կնքելու հնարավորությունը, որը թույլ կտա նախատեսվող համագործակցությունը դարձնել առավել համակարգված և կառուցողական։

Տիկին Բեյլին պատրաստակամություն է հայտնել դիտարկել Հայաստանում գործունեություն իրականացնելու հնարավորությունը, ինչպես նաև համագործակցել հայկական մասնավոր հիմնադրամների հետ։

Հանդիպման ավարտին նախարար Մկրտչյանը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել երեխաներին մատուցվող ծառայությունների շրջանակին և առանձնահատկություններին, շփվել նրանց հետ։ 

Հայաստան Նարեկ Մկրտչյան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին