Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերն» ավարտում է բանակցությունները Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ նոր պայմանագրի վերաբերյալ։ Սպասվում է, որ մինչեւ Նոր տարի կողմերը կերկարաձգեն պայմանագիրը մինչեւ 2025թ․ հունիս, հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով՝ twitter.com/NicoSchira-ին։
Հունվարի 21-ին Մխիթարյանը կնշի ծննդյան 35-ամյակը։ Նրա գործող պայմանագիրն իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։