f

Անկախ

Նարեկ Խաչիկյան. «Եվրոպայի առաջնությունից առաջ վերջին նախապատրաստական փուլն եմ անցնում»


Նոյեմբերի 26-ին  Հոնկոնգում կայացած պրոֆեսիոնալ մենամարտերի շոու երեկոյի ընթացքում  իրեն լավագույն կողմերով դրսևորեց և 58 կգ քաշային կարգում չինացի Սոնգ Հանքսիայոյի դեմ պայքարում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթողի կոչմանն արժանացավ Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի առաջատար մարզիկներից Նարեկ Խաչիկյանը:
Անկախի հետ զրույցում Նարեկը կիսվում է տպավորություններով՝ կարևորելով անցկացրած մենամարտը Եվրոպայի առաջնությունից առաջ:


-Շնորհավորում ենք հաղթանակած մենամարտի կապակցությամբ: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել:
-Նախապատրաստական շրջանն անցկացրել եմ Չինաստանում: Շատ լավ է ընթացքը եղել՝  օրական 2 անգամ մարզումներ եմ անցկացրել՝ պլանավորածին համաձայն: Չինաստանում մարզադահլիճում մարզիկները շատ են, ուստի հնարավորություն ունենք շատ սպարինգներ անցկացնելու, ինչն իր առավելությունն ունի: Հայաստանում այդ հնարավորությունը չունենք, իսկ այստեղ սպարինգի մարզիկները փոխվում են, ոչ թե անընդհատ նույն մարզիկի հետ ես աշխատում:


-Մենամարտի ընթացքի, Ձեր մրցակցի մասին ի՞նչ կասեք:
-Մենամարտին, ինչպես միշտ, տրամադրված էի հաղթական, թեև այն ինձ համար ավելի շատ ստուգողական էր, քանի որ դեկտեմբերի 7-14-ը Անթալիայում մասնակցելու եմ մուայթայի Եվրոպայի առաջնությանը: Այժմ գիտեմ, թե ինչ վրա ավելի շատ պետք է աշխատեմ և բացերը լրացնեմ:
Մենամարտն ընթացավ ըստ պլանավորածի, բավական լավ: Այդ տակտիկայով հանդես եմ գալու նաև Եվրոպայի առաջնությունում, մրցակիցս էլ տեղի լավագույն մարզիկներից էր: Հեշտ չտրվեց մենամարտը, բայց հաղթեցի:


-Բավական հաճախ եք մենամարտերի մասնակցում. ծանրաբեռնվածություն մե՞ծ չէ:
-Իհարկե մեծ է, ամիսը 1, անգամ 2 մենամարտ եմ անցկացնում, չհանգստացած, սկսում եմ հաջորդ մենամարտին պատրաստվել: Ուրախ եմ, որ կարողանում եմ հաղթանակներ գրանցել:


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք:
-Եվրոպայի առաջնությունից առաջ վերջին նախապատրաստական փուլն եմ անցնում, որից հետո կմիանամ թիմին և կմասնակցեմ տարեվերջյան կարևոր ստուգատեսին:
Սպասում էի, որ ՀՀԿԳՄՍՆ-ից կֆինանասավորվի ԵԱ մասնակցությունս, բայց չեղավ: Այս տարի հաջողությամբ հանդես եմ եկել նաև Եվրոպական խաղերում՝ դառնալով բրոնզե մեդալակիր: Փառք Աստծո, ՀԱՕԿ-ն աջակցեց և իրենց ֆինանսավորմամբ  կմասնակցեմ Եվրոպայի առաջնությանը, ինչը Մուայթայի ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանի և մյուս մարզիչներ աշխատանքի արդյունքն է:


 

Հայաստան Սպորտ Հայաստանի մուայթայի ֆեդերացիա Նարեկ Խաչիկյան հաղթանակ հարցազրույց խմբագրի ընտրանի

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին