f

Անկախ

Նիկոլը հաջողացրեց մեր փոքր երկիրը դնել Ռուսաստանի և Արևմուտքի շահերի բախման կիզակետում, և դրա պտուղը մենք անշուշտ քաղելու ենք. Վահե Հովհաննիսյան


Նիկոլը հաջողացրեց մեր փոքր երկիրը դնել Ռուսաստանի և Արևմուտքի շահերի բախման կիզակետում, և դրա պտուղը մենք անշուշտ քաղելու ենք:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Այս խորհրդարանը մնալու միայն երկու տարբերակ ունի.

1. Եթե ընդդիմությունն ու իշխանությունը լուռ, ստվերային կոնսենսուսի են գալիս, որ այս իրավիճակը երկուսին էլ ձեռնտու է, և շարունակում են աշխատել։

2. Եթե այս ԱԺ մեծամասնությունն ընտրում է նոր վարչապետ, ձևավորվում է նոր կառավարություն։
Հնարավոր արտահերթ ընտրություններին ոչ ոք պատրաստ չէ։ Բայց դա չի ազդելու պրոցեսների տրամաբանության վրա։

Գործող խորհրդարանում կան բավական լավ դեմքեր՝ բարձր գրագիտության և մարդկային որակների, որոնք այլ ձևաչափերում կարող են ունենալ զգալի էֆեկտիվություն։ Սա վերաբերում է բոլոր խմբակցություններին։

Խորհրդարանից դուրս կուտակված է հանրային գործիչների, քաղաքական մտքի լուրջ ռեսուրս։ Լավ ռեսուրս կա բանտերում՝ Երևանի և Բաքվի։

Սա արդեն քաղաքագիտություն չէ, սա ֆիզիկա է, և խորհրդարանից դուրս ծանրակշիռ ռեսուրսի նժարը ճնշելու է հայրենիքի կորստի ծանր բեռով գոյատևող ներկայիս Աժ-ին։ Սա կբերի փոփոխության։

Կան խոշոր արտաքին խաղացողներ՝ Ռուսաստանը և Արևմուտքը։ Նիկոլը հաջողացրեց մեր փոքր երկիրը դնել այս կենտրոնների շահերի բախման կիզակետում, և դրա պտուղը մենք անշուշտ քաղելու ենք։

Ռուսաստանը բարդ, ծանրաշարժ պետություն է, որը գրեթե չի տիրապետում 21-րդ դարի պատկերացումներին և աշխատանքի գործիքներին։ Եվ քանի դեռ Ռուսաստանը չի հասկացել, որ Հայաստանում հակառուսական տրամադրությունների հիմնական աղբյուրը հենց ռուսական քաղաքականությունն է, նրա համար շատ դժվար է լինելու էֆեկտիվ որոշումներ կայացնել։
Արևմուտքի խնդիրը հետևյալն է. այն ֆիքսել է, որ հակառուսական տրամադրությունների պիկն է

Հայաստանում, և փորձելու է դա նյութականացնել։
Որպեսզի Հայաստանում հակառուսական տրամադրությունները կապիտալիզացվեն, պետք է նոր քաղաքական իրողություն, նոր որակի կամ կազմով իշխանություն. ինչին և ձգտելու է Արևմուտքը։ Մենք պետք է հասկանանք մի բան. հասարակության մեջ հակառուսական տրամադրություններն ինքնանպատակ չեն, դա ընդամենը միջոց է՝ ինչ-որ կարևոր բաների հասնելու։

Հակառուսականության նյութականացումը ենթադրում է երկու կարևոր քայլ.

1. Ռուսաստանի հետ ինստիտուցիոնալ կապերի խզում

2. Ռուսական կապիտալի դուրս մղում Հայաստանից

Երկու պրոցեսն էլ հիմա սողալով գնում են, բայց տեմպերը կարող են շատ շուտով արագանալ։ Ռուսական կապիտալը (այդ թվում՝ ռուսահայ) պետք է սկսի հասկանալ, որ դա իրեն է վերաբերում, և որ կարող է ունենալ լուրջ հետևանքներ՝ հանքեր, բանկեր, գործարաններ, էներգետիկա և այլն։

Նման խոշոր տեղաշարժերի շեմին Հայաստանում ոչ ոք պատրաստ չէ արտահերթ ընտրությունների։ Այլ հարց է, թե ինչու. դա ցավոտ հարց է, բայց դա էլ է արդեն ժամանակավրեպ։

Ուղղակի դա փաստ է, որը չի ազդելու, սակայն, ընթացքի վրա։ Սա առավելություն է տալիս իշխանություններին. նրանց կազմակերպչական ռեսուրսն անհամեմատ ավելի մեծ է, ինչ-որ տեղ առավելություն է տալիս այն շրջանակներին, պոտենցիալ թիմերին, որոնք ստվերային կերպով նախապատրաստվել են, կամ ունեն նման փորձ։

Բայց սա հնարավորություն է Հայաստանի համար։ Մենք պետք է գտնենք ձևը դուրս գալու ընթացիկ սողացող կործանման և իշխանության արտահերթ վերարտադրման թակարդից, որը ուղղակի արագացնելու է պետության փլուզումը։

Ելքը կախված է նրանից, թե ինչ բովանդակություն են ունենալու հնարավոր արտահերթ ընտրությունները. հենց սրա մասին՝ հաջորդիվ»,- գրել է Հովհաննիսյանը։

Հայաստան Վահե Հովհաննիսյան

Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Այս պահին Գյումրիի ավտոերթը շարժվում է դեպի Աբովյան,ուղիղ
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին․ Բագրատ Սրբազան
Գալիս ա․․․Քայլերթը դեպի Երևան,ուղիղ
Նիկոլն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. զոհվածի մայր
Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Եթե գա նոր իշխանություն, կարելի է փրկել ամեն ինչ, կարելի է հետ բերել Արցախը. արցախցի
Շարժումը համազգային է, դիմավորենք Սրբազանին Երևանի մատույցներում․ Չալաբյանը և Գասպարյանը Երևանի մուտքի մոտ են
Նիկո'լ, տես ինչ եմ ասում քեզ, հանկարծ դիմես բռնության, հանցանքդ ավելի մեծ է լինելու. արցախցի
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Կառավարությունը գումար հատկացրեց «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքների համար
Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Ավելին
Ավելին