Նոյեմբերի 28-ին, ժամը 22։38-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Նորապատ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել պատին․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արմավիր-Նորապատ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Մ․, ծնված 1995 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել բետոնե պարսպին։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Հ․ Թ․-ն հոսպիտալացվել է Արմավիր քաղաքի ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության մեքենային։ Վարորդը ևս հոսպիտալացվել է Արմավիր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
ՃՏՊ Արմավիր-Նորապատ ավտոճանապարհին․ կան տուժածներ
Կարդացեք նաև
- Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
- Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը
- ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.