Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Ռուսաստանում մասնագետները կսկսեն կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։ Գրում է Gazeta.ru-ն:
Նրա խոսքերով՝ թեստավորումներն արդեն ընթանում են, բայց կարևոր է, որպեսզի դեղերը անվտանգ լինեն բնակչության համար:
Այդ պատճառով դեռևս երկու շաբաթ կպահանջվի:
Մայիսի 30-ի դրությամբ, Ռուսաստանի 85 շրջաններում հայտնաբերվել է կորոնավիրուսի 396 575 դեպք: Ամբողջ ժամանակահատվածում գրանցվել են 4,555 մահվան դեպքեր, ապաքինվել է 167 469 մարդ:
2019 թ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի SARS-CoV-2 կորոնոավիրուսն է դարձել, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց կորոնավիրուսի համաճարակի մասին։