f

Անկախ

՛՛Հրապարակ"․ Թեժ պայքար՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի աթոռի համար


Տնօրենի ժամանակավոր պաշտոնակար է նշանակվել Կարեն Մնացականյանը, ով 6 ամիս առաջ մասնակցեց տնօրենի թափուր հաստիքի համար նշանակված մրցույթին եւ չհաղթեց: Շրջակա միջավայրի նախարարությունը «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դեկտեմբերի 1-ին մրցույթ է հայտարարել:


Մեր տեղեկություններով՝ մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակար Կարեն Մնացականյանը եւ Սեւանի ավագանու անդամ՝ Աշոտ Նադարյանը, ով «Հանրապետություն» կուսակցության անդամ է: Ըստ շրջանառվող լուրերի՝ «Հանրապետություն» կուսակցությանը որոշել է մարզերում ակտիվանալ եւ իր կուսակիցներին պաշտոնների նշանակել, որ հող պատրաստի հաջորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: 

Ազգային պարկի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝ բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն չորս տարվա փորձ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ կամ շրջակա միջավայրի նախարարի 2020 թվականի մայիսի 14-ի N 140-Լ հրամանի հավելվածով հաստատված շրջակա միջավայրի նախարարության «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կանոնադրության գործունեության հիմնական առարկայով և նպատակներով, մասնավորապես՝ կազմակերպության գործառույթներով սահմանված բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ:

Աշոտ Նադարյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք ինքն ունի՞ համապատասխան աշխատանքային փորձ, կամ երբևիցէ աշխատե՞լ է տվյալ ոլորտում.

«Ունեմ 2 բարձրագույն կրթություն, ես ավագանու անդամ եմ 2016 թվականից: 2018 թվականից՝ վարչապետի որոշման համաձայն, ավագանու անդամի պաշտոնը համարվում է հանրային ծառայություն իրականացնող պաշտոն: Եթե ոլորտին ծանոթ չլինեի, չէի մասնակցի», -ասաց նա:

Մեզ հասած տեղեկություններով, մրցույթին մասնակցելու հարցը քննարկել եք Ձեր կուսակցությունում եւ ստացել եք կուսակցության դաբրոն, այդպե՞ս է: 

«Կուսակցության հետ կապ չունի, ես չգիտեմ, որ դաբրոյով են մասնակցում կամ տնօրեն նշանակում, մրցույթ է նշանակված եղել, ես էլ մասնակցում եմ»: 

Իսկ տնօրենի ԺՊ Կարեն Մնացականյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մասնակցում եմ մրցույթին` այս անգամ ավելի լավ պատրաստված: Թեստավորման փուլը կանցկացվի դեկտեմբերի 1-ին, եթե այս փուլը հաղթեցի, ապա դեկտեմբերի 8-ին կմասնակցեմ հարցազրույցին: Չգիտեմ, թե ովքեր են մասնակցում, եւ ով է լինելու իմ մրցակիցը, միայն մի բանում համոզված եմ, որ հաղթահարելու եմ առաջին փուլը»:

Թե տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կայանալիք մրցույթին քանի հայտ են ներկայացրել, նախարարությունից ասացին. «Գրավոր հարցում ուղարկեք՝ կպատասխանենք»:

 

Սևան ազգային պարկ մրցույթ Հայաստան

Ապրիլի 30-ին փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Կեսգիշերին քաղաքացին փորձել է նետվել Կիեւյան կամրջից. Փրկարարներն ու ոստիկանները կանխել են
«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի
«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
՛՛Հրապարակ"․ Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան
«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ավելին
Ավելին