Նոյեմբերի 27-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Հերացի փողոցում բախվել են Nissan մակնիշի ավտոմեքենան ու մոտոցիկլը, հաղորդում է Shamshyan.com-ը:
Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի ինքնությունը: