f

Անկախ

«Փաստ». Մանկապարտեզներում սննդի մատակարարման գործընթացում խոշոր հափշտակությունների բացահայտումների հետքերով


«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել հանցավոր խմբի կողմից մանկապարտեզներում սննդի մատակարարման գործընթացում առանձնապես խոշոր չափերով հափշտակություն և փաստաթղթի կեղծիք կատարելու դեպքերի մասին:

Մասնավորաբար, նշվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում ներկայացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման և դրան կից ներկայացված համապատասխան փաստը հաստատող նյութերի հիման վրա քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է նախնական համաձայնությամբ, խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, դրան օժանդակելու, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմնի կազմակերպության և առևտրային կազմակերպության կողմից տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող և իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելու առերևույթ դեպքեր:

Քանի որ հաղորդագրության մեջ շեշտվում է «Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող տարբեր մանկապարտեզներ» արտահայտությունը, «Փաստը» որոշ պարզաբանումների համար դիմեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանին: Վերջինս նախ նշեց. «Երևան քաղաքում նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի մատակարարումն իրականացվում է պետական գնումների մրցույթներում հաղթող ճանաչված մասնակիցների կողմից: Գնումներն իրականացվում են վարչական շրջանների կողմից ուղարկված՝ իրենց տարածքներում գործող մանկապարտեզների սննդի կարիքների վերաբերյալ հայտերի միջոցով»:

Կոստանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ԱԱԾ-ի բացահայտումները կապ ունեն Երևանում գործող որոշ մանկապարտեզների հետ: «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժինը նախադպրոցական ուսումնական հաստատություններում նկատել էր որոշակի անճշտություններ և այդ ողջ ինֆորմացիան փոխանցել էր ազգային անվտանգության ծառայությանը: Ուզում եմ շեշտել, որ Երևանի քաղաքապետարանը՝ ի դեմս քաղաքապետի, անհանդուրժող է ցանկացած նման երևույթի հանդեպ»,- ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ թե՛ քաղաքապետարանում, թե՛ վարչական շրջաններում և թե՛ ենթակա կառույցներում համանման դեպքեր լինելու դեպքում դրանք ունենալու են իրենց արժանի գնահատականը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Մանկապարտեզ հափշտակություն Հայաստան

Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
ՄԻՊ Անահիտ Մանասյանը չմեկնաբանեց Կիրանցում տեղի ունեցողը
ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր
«Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է
Բետոն արտադրող «Նազարյան քուլինգ սիսթեմս» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից
Ոստիկանները թույլ չեն տվել պատգամավորին մտնել Կիրանց.առավոտից գյուղ մտնելու համար անձը հաստատող փաստաթուղթ են պահանջում
Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տարել են բաժանմունքներ. Իշխանությունը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան
Կոչ ենք անում բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Կառավարության նիստի օրակարգում 39 հարց է, որից 36-ը չի զեկուցվում. (ուղիղ)
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
Կիրանցի մոտ դանակի գործադրմամբ խուլիգանության վերաբերյալ վարույթով 39-ամյա երեւանցուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿ
Պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքներին առնչվող մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Ոստիկանության Իջեւանի բաժանմունք բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված
Երևանի բուսաբանական այգում կառուցվում է զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Օրակարգում են ՀՌՀ-ի, ԿԸՀ-ի, ՄԻՊ-ի, Դատախազության հաղորդումները․ ուղիղ
Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
Ավելին
Ավելին