f

Անկախ

Ես ձեզ` աշխատավարձ, դուք՝ ինձ հաճելի դատավճիռներ. Վարդազարյանը` Փաշինյանի խոսքերի մասին


Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է կոռուպցիայի դեմ պայքարի մասին վարչապետ Փաշինյանի հայտարարությունները։

Կառավարության նիստում կոռուպցիոն գործերով դատական գործընթացների քննարկումը ուղղակի միջամտություն է դատական իշխանությանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում գործադիրի նիստում շուրջ 40 րոպե տևած քննարկումն այս կերպ բնորոշեց Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը` հիշեցնելով, որ քննարկմանը ներկա էր թե՛ գլխավոր դատախազը, թե՛ հակակոռուպցիոն կոմիտեի ու քննչական կոմիտեի ղեկավարները, բայց չկար դատական իշխանության որևէ ներկայացուցիչ։

«Բոլորը մեղքը իրենց վրայից գցեցին ու ասացին` դե, մենք շատ լավ ենք աշխատում, դատարանն է մեղավոր։ Իսկ դատական իշխանությունից մարդ չկար, դատավոր չկար, որ ձեռքը խփեր սեղանին ու ասեր` հերիք եղավ, բոլ եղավ։ Այսպիսի քննարկումը ուղղակի միջամտություն է դատական իշխանությանը։ Չի կարող իրեն իրավական պետություն համարող երկրում այսպիսի քննարկում տեղի ունենալ»,– ասաց Վարդազարյանը։

 

Անցած շաբաթ գործադիրի վերջին նիստում բուռն քննարկման արժանացավ կոռուպցիայի դեմ տարվող պայքարը և պատկան կառույցների աշխատանքը։ Վարչապետ Փաշինյանը խորը մտահոգություն ու դժգոհություն հայտնեց կոռուպցիայի դեպքերով դատական գործերի վերաբերյալ։

«Ես չեմ համարում, որ Հայաստանում այսօր հակակոռուպցիոն պայքարը պատշաճ մակարդակի վրա է»,-ընդգծեց Փաշինյանը` հավելելով, որ իրեն պետք են մեղադրական դատավճիռներ։

Կոռուպցիայի դեմ պայքարի անբավարար մակարդակի մասին հնչած տեսակետին Վարդազարյանը համաձայն է, բայց վարչապետի վերջին ուղերձն անթույլատրելի է համարում։

«Առաջին 30 րոպեն ես զարմացած էի, թե ինչպիսի ճիշտ, խորը գնահատականներ տրվեցին այն պրոցեսներին, որ այսօր տեղի են ունենում Հայաստանում։ Շատ ճիշտ էր ասված, որ հանրությունը չի վստահում այսօրվա դատական համակարգին և շատ էլ ճիշտ է անում, որ չի վստահում, որովհետև ոչ մի հանրություն չի կարող վստահել ստրկացած, կառավարության գրպանում գտնվող դատական համակարգին։ Ես շատ զարմացած էի ու առաջին 30 րոպեն մտածում էի, որ վարչապետը ի վերջո կարողացավ ճիշտ գնահատականներ հնչեցնել, ճիշտ քննադատություն անել։ Բայց այդ 30 րոպե ճիշտ տնային աշխատանքից հետո ասաց. «Ինձ պետք են մեղադրական ակտեր», և այդ ճիշտ գնահատականները, ճիշտ ակցենտները այդ մի արտահայտությամբ հօդս ցնդեցին»,– ասաց Վարդազարյանը։

ԲԴԽ նախկին նախագահն անդրադարձավ նաև դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին հայտարարություններին` նշելով. «Շատ պարզունակ մոտեցում է` ես ձեր աշխատավարձերը բարձրացնում եմ, դու էլ իմ քաղաքական քիմքին հաճելի դատական ակտեր պետք է տաք։ Այդպես չի լինում։ Այդ մեխանիզմով հնարավոր չէ ունենալ որակյալ դատական իշխանություն»։ Իսկ քաղաքական իշխանությանը հաճելի դատական ակտեր ստանալու համար, Վարդազարյանի համոզմամբ, իշխանությունը պետք է բռնաճնշումներ կիրառի դատավորների ու դատական իշխանության նկատմամբ։

«Եթե պետությունն ուզում է ունենալ որակյալ դատական ակտ, ապա դատական իշխանության գործունեությանը չի խառնվում, ընդամենը ապահովում է բարձր աշխատավարձ և հստակ վերահսկողություն, որպեսզի կոռուպցիոն դեպքեր չլինեն։ Իսկ եթե պետությունն ուզում է ընդամենը իրեն հաճելի դատաան ակտեր ունենալ, ապա ո՛չ աշխատավարձը կօգնի, ո՛չ վերահսկողությունը։ Երկու հանգամանք է պետք` ճնշում և գործարք»,– նկատում է մեր զրուցակիցը։

 

Ինչ վերաբերում է դատավորների` 1500 դոլարին համարժեք աշխատավարձերին, ԲԴԽ նախկին նախագահը վկայակոչում է համաշխարհային ուսումնասիրության այն թեզը, որի համաձայն, եթե որևէ երկրում դատավորների աշխատավարձը ցածր է 8000 դոլարից, այդտեղ կոռուպցիան անխուսափելի է։

Բացի այդ, Հայաստանում ոչ միայն Ռուբեն Վարդազարյանի, այլև արդարադատության նախարարության դիտարկմամբ, անբավարար է նաև դատավորների թիվը։ ՀՀ–ի պես երկրի դատական համակարգում պետք է 1200-1300 դատավոր լինի, մինչդեռ մեր դատական համակարգում նրանց թիվը շուրջ 300 է։

Ռուբեն Վարդազարյան Նիկոլ Փաշինյան դատական համակարգ Հայաստան

Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում. Ներկայացրեց Ավինյանը
Ուխտագնացություն-Երթ Երևանում՝ ի զորակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմա
ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի. Թաթոյան
Արմավիրի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան Սարգսյան
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ
«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի գրաֆիկում փոփոխություններ կլինեն. այն կաշխատի մինչեւ 00.00-ն
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
«Երեւանցիներին այս քննարկումները չեն հետաքրքրում». Ինչո՞ւ է անձրևից հետո Երևանը հեղեղվում
Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Ավելին
Ավելին