Երեւանի Կենտրոնի փողոցներում «Զանգ» շարժման անդամները արդեն երրորդ օրն է՝ իրազեկման ակցիա են իրականացնում։ Ակցիայի մասնակիցները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով են իրականացնում միջոցառումը՝ փորձելով վրան տեղադրել Հանրապետության հրապարակում:
Նշենք, որ նախորդ օրերին իրականացված ակցիաների ընթացքում ոստիկանությունը բերման էր ենթարկել շարժման 6 անդամների, որոնք իրազեկող երթ էին իրականացնում Սարյան փողոցով։ Ոստիկանները նաեւ առգրավել էին ակցիայի մասնակիցների վրանը, որը փորձում էին տեղադրել Հանրապետության հրապարակում: