f

Անկախ

«Սևան» ՔԿՀ-ում պատիժ կրող 7 դատապարտյալ հայտարարել է անժամկետ հացադուլ


Այսօր ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող 7 դատապարտյալ հայտարարել է անժամկետ հացադուլ՝ հաջակցություն մեկ այլ ցմահ դատապարտյալի, որի տեղափոխումը քրեակատարողական հիմնարկի միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններից ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններ մերժվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի կողմից։ Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ հանձնաժողովի որոշումը դատապարտյալի կողմից բողոքարկվել է դատական կարգով, սակայն վերջինիս բողոքները մերժվել են ընդհանուր իրավասության և վերաքննիչ դատարանների կողմից, իսկ Վճռաբեկ դատարանն այն վարույթ չի ընդունել։

«Դատապարտյալներն իրենց բողոքում պնդում են, որ ՀՀ նոր քրեակատարողական օրենսգրքի որոշ դրույթներ չեն գործում կամ գործում են թերի, մասնավորապես՝ դատապարտյալներին առավել ցածր անվտանգային գոտիներ տեղափոխելու հետ առնչություն ունեցող դրույթներն ու իրավական ակտերը։ Իրենց բողոքով, սակայն, դատապարտյալները փորձում են մեկ դատապարտյալին մերժելու հանգամանքն ընդհանրացնել բոլոր ցմահ դատապարտյալների համար՝ թյուր կարծիք ստեղծելով այն փաստի վերաբերյալ, որ օրենքը չի գործում։

Ի պատասխան դատապարտյալների բողոքի՝ նշենք, որ ինչպես բոլոր քրեակատարողական հիմնարկներում, այնպես էլ «Սևան» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների տեղափոխումն ըստ անվտանգային գոտիների իրականացվում է պատշաճ կերպով, օրենքի սահմաններում։ Մասնավորապես՝ 2023 թվականի ընթացքում 2 ցմահ դատապարտյալ տեղափոխվել է հիմնարկի բարձր անվտանգային գոտու մեղմ պայմաններից միջին անվտանգային գոտու խիստ պայմաններ, իսկ 3 ցմահ դատապարտյալ՝ միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններից ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններ։

Ներկա պահին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում գտնվող 87 ցմահ դատապարտյալներից 2-ը պատիժը կրում են բարձր անվտանգային գոտու խիստ պայմաններում, 50-ը՝ բարձր անվտանգային գոտու մեղմ պայմաններում, 14-ը՝ միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում, 16-ը՝ միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում, 4-ը՝ ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններում, իսկ 1-ը՝ ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում։

Ցմահ դատապարտյալների անվտանգային գոտիների մեղմացումները վկայում են քրեակատարողական համակարգում դրական զարգացումների մասին։ Այդ մասին արձանագրել է նաև Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի պատվիրակությունն իր՝ 2023 թվականի Հայաստանի քրեակատարողական հիմնարկներ կատարած այցերի ժամանակ»,- հայտնոմ են քրեակատարողական ծառայությունից։

Սևան ՔԿՀ հացադուլ Հայաստան

Իշխանությունը թող կողմնորոշվի, հիմա ռուսնե՞րն են ստիպում, թե՞ ռուսները դեմ են սահմանազատմանը. քաղաքագետ
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Գլխավոր դատախազ. 2023-ին Հայաստանում գրանցվել է 40 հազար 666 հանցագործություն
Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան
Մալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվի
Վարսիկ Գրիգորյան. «Մրցաշարի անցկացումը մոտիվացիա է, որ աղջիկները բարձր նվաճումների ձգտեն սպորտում»
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Երեւանի համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Ավելին
Ավելին