f

Անկախ

Ավտոներկրող ընկերությունը ՌԴ-ում մեքենաների վաճառքը ձևակերպել է ինքնարժեքից ցածր գնով․ պատճառվել է մոտ 1,7 մլրդ-ի վնաս


ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 285-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետով քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ մի խումբ անձինք, ԱԱՀ-ի դեբետային գումարի գերավճարներ առաջացնելու, հարկերից խուսափելու և դրա արդյունքում նյութական օգուտներ քաղելու նպատակով, 2022 թվականի հունիսի 20-ին ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում հիմնադրել են ՍՊ ընկերություն։ Դրա միջոցով, առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրության, 26․06․2022թ․-ից մինչև 13․08․2023թ․ ընկած ժամանակահատվածում, Գերմանիայի Դաշնությունից և Արաբական Միացյալ Էմիրություններից ներմուծել են 18․700․000․000 ՀՀ դրամ արժեքով թվով 748 տրանսպորտային միջոց:

ՔԿ-ից հայտնում են, որ ԱԱՀ-ի դեբետային գումարի գերավճարներ առաջացնելու և հարկերից խուսափելու հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու համար նույն ժամանակահատվածում 748 տրանսպորտային միջոցներ արտահանել են Ռուսաստանի Դաշնություն: Դրանցից 221-ը օտարվել է ռուսական ընկերությանը, 527-ը՝ ՌԴ քաղաքացիներին, որոնցից 224-ը ձևակերպվել են ինքնարժեքից ցածր գներով։ Դրա հետևանքով արհեստականորեն ձևավորվել է ավելացված արժեքի 3.565.578.173 դեբետային գումար, իսկ հանցավոր գործունեությունից ստացված նյութական օգուտները քաղելու նպատակով, այն է՝ ԱԱՀ-ի գերավճարը ստանալու համար 20․03․2023թ․ 279.030.719 դրամի և 02․10․2023թ․ 3․187․749․831 դրամի չափով դիմումներ են ներկայացվել ՀՀ պետական եկամուտների կոմիտե։

Պարզվել է, որ ռուսական ընկերությանը արտահանված 221 տրանսպորտային միջոցների դիմաց ՌԴ-ում վճարվել է 1․837․844․902 ՀՀ դրամ ներմուծման ավելացված արժեքի հարկ, իսկ Հայաստանի Հանրապետությանը պատճառված վնասը կազմել է 1․727․733․271 ՀՀ դրամ։

Համակողմանի և պատշաճ նախաքննության արդյունքում Հայաստանի Հանրապետությանը պատճառված՝ 1․727․733․271 ՀՀ դրամ վնասը ամբողջությամբ վերականգնվել է։

Հայաստան ավտոներկրողներ

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին