f

Անկախ

Խաչատրյանի Ջութակի կոնցերտը հնչեց ամերիկացի ջութակահար Ստելլա Չենի մեկնաբանմամբ


Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնի շրջանակում ջութակահար Ստելլա Չենը ելույթ ունեցավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ կատարելով Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից հայտնում են, որ Մենուհինի անվան մրցույթի ամենաերիտասարդ դափնեկիր, ամերիկացի ջութակահարուհի Ստելլա Չենը մուտք է գործել միջազգային երաժշտական ասպարեզ 2019թ․ Եղիսաբեթ թագուհու անվան ջութակահարների մրցույթի առաջին մրցանակը նվաճելուց հետո։ Որպես մենակատար ջութակահարուհին ելույթներով հանդես է եկել Գերմանիայի պետական ֆիլհարմոնիկ, Նյու Յորքի ֆիլհարմոնիկ, Ճապոնական նոր ֆիլհարմոնիկ և այլ նվագախմբերի հետ։ Նա նվագում է 1700թ․ Ստրադիվարիուսի պատրաստած և նախկինում Պետրիին պատկանած ջութակը։

Ստելլա Չենը նկատում է‚ որ դեռ մանկուց լսել ու սիրել է Խաչատրյանի Ջութակի կոնցերտը և այսօր հպարտ ու ուրախ է այն առաջին անգամ կատարել Երևանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։

Համերգի ընթացքում հնչել է նաև Խաչատրյանի Թիվ 2 սիմֆոնիան։ Արամ Խաչատրյանն իր Թիվ 2 սիմֆոնիայի համար արժանացել է Ստալինյան մրցանակի։ Երաժշտաքննադատ Գ. Խուբովն այս ստեղծագործությունն անվանել է «Զանգով սիմֆոնիա», իսկ հեղինակն այն բնորոշել է որպես «…զայրույթի ռեքվիեմ, պատերազմի և բողոքի ռեքվիեմ…»։ «Իմ նոր՝ Երկրորդ սիմֆոնիան, գրական ծրագիր չունի, ստեղծելով այն՝ ես աշխատել եմ ընդհանրացված երաժշտական կերպարների միջոցով մարմնավորել այն մտքերն ու զգացումներն, որոնցով այսօր ապրում է մեր ժողովուրդը»,- ասել է կոմպոզիտորը։

Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնը‚ որ նվիրված է  Արամ Խաչատրյանի 120-ամյակին‚ կազմակերպվել է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ ջանքերով։ Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարությունը։ Երևանի քաղաքապետարանը փառատոնի գլխավոր հովանավորն է։ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը 2021 թվականի նոյեմբերից Եվրոպական փառատոների ասոցիացիայի (The European Festivals Association, EFA) անդամ է։

Խաչատրյանական փառատոնի շրջանակում առաջիկայում տեղի կունենա ևս 3 սիմֆոնիկ համերգ. կներկայացվեն ֆիլմերի համար գրված Խաչատրյանի մեղեդիները‚ «Սիմֆոնիկ ջազ «Խաչատրյան» համերգային ծրագիրը‚ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը‚ ինչպես նաև այլ ստեղծագործություններ։

Հայաստան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին