«Սումալու» առեւտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի նոր կայարանի կառուցման նպատակով նախագծանախահաշվային փաստաղթղթերը ձեռք բերելու հայտը պատրաստ ենք ներկայացնել մրցույթի:
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ հայտնեց «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենը:
«2023 թվականին ֆինանսական միջոցներ չունենք հատկացված: Կարող ենք առանց ֆինանսական միջոցների ներկայացնել մրցույթի, ապա 2024-ին նոր ֆինանսավորման հարցը լուծել»,-զեկուցվեց նա Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին:
Քաղաքապետն էլ արձագանքեց. «Շատ լավ, էդ դեպքում մրցույթը հայտարարեք»: