«Զանգ» նախաձեռնության իրազեկման ակցիան Երեւանի Կենտրոնի փողոցներում ավարտվեց:
Նախաձեռնությունը վաղը 19:00-ին կրկին ակցիա կիրականացնյի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ փորձելով վրան տեղադրել Հանրապետութհան հրապարակում:
«Մեր երկիրը փորձում են վերածել Արեւմտյան Ադրբեջանի: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ունակ չէ, ցանկություն չունի դիմակայել մեր պետության նկատմամբ սպառնալիքներին: Մենք հնազանդ չենք, համաձայն չենք, մենք պիտի որոշենք մեր ապագան»,- բարձարախոսով հայտարարեց շարժման անդամ Տաթեւիկ Հայրապետյանը:
Նշենք, որ ավելի վաղ ոստիկանությունը բռնի և ոչ համաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց «Զանգ» շարժման 6 անդամների, որոնք իրազեկող երթ էին իրականացնում Սարյան փողոցով։ Նաեւ առգրավեց ակցիայի մասնակիցների վրանը, որը փորձելու էին տեղադրել Հանրապետության հրապարակում: