f

Անկախ

Իսրայելական ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում Արևմտյան ափին առնվազն 8 պաղեստինցու են սպանել


Իսրայելական ուժերը, որոնք գործում են օկուպացված Արևմտյան ափում, 24 ժամվա ընթացքում սպանել են առնվազն ութ պաղեստինցու, հաղորդում է AP-ն՝ վկայակոչելով պաղեստինյան առողջապահության պաշտոնյաներին:

Արևմտյան ափին բռնությունները կտրուկ աճել են հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակումից հետո: Իսրայելական ուժերը Արևմտյան ափին սպանել են տասնյակ պաղեստինցիների, հարյուրավորներին ձերբակալել: Արևմտյան ափի հրեա վերաբնակիչները նույնպես ակտիվացրել են իրենց հարձակումները։

Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ շաբաթ առավոտից հինգ պաղեստինցի է սպանվել Ջենինում, ևս երեքը՝ Արևմտյան ափի առանձին հատվածներում:  Արևմտյան ափի կենտրոնական Ալ-Բիրում սպանվածներից մեկը դեռահաս էր:

Իսրայելական զինվորականները հայտարարել են, որ իրենց ուժերը մտել են Ջենինի փախստականների ճամբար՝ այս տարվա սկզբին Արևմտյան ափի ավտոլվացման կետում իսրայելցի հոր և որդու սպանության մեջ կասկածվող պաղեստինցուն ձերբակալելու համար: Ընդ որում,  Իսրայելի զինված ուժերը չեն հիշատակել ոչ բախումների, ոչ էլ պաղեստինցիների զոհվելու մասին, սակայն հայտարարել են, որ ուժերը դեռևս գործում են այդ տարածքում։

Պաղեստինյան «Wafa» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ իսրայելցի դիպուկահարները տեղակայված էին տանիքների վրա, իսկ ռազմական բուլդոզերները վնասում էին ճանապարհներն ու ենթակառուցվածքները:

Իսրայելը ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո անմիջապես խիստ միջոցներ ձեռնարկեց Արևմտյան ափին՝ փակելով անցումներն ու անցակետերը պաղեստինյան քաղաքների միջև:

Տարածքում բռնությունների աճը հաջորդել  է  Արևմտյան ափում ավելի քան մեկ տարի շարունակվող արշավանքներին և ձերբակալություններին: ՀԱՄԱՍ-ի հարձակումից առաջ   2023 թվականն արդեն ամենամահաբեր տարին էր Արևմտյան ափի պաղեստինցիների համար վերջին ավելի քան երկու տասնամյակի ընթացքում:

պաղեստինա-իսրայելական հակամարտություն Սպանություն զոհեր և վիրավորներ Աշխարհում

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին