f

Անկախ

Հարկային մուտքերի կրճատում, արտահանման կորուստ, սնանկացման շեմին հայտնվող ընկերություններ․ ի՞նչ է սպասվում, եթե պատժամիջոցներ կիրառվեն ԶՊՄԿ-ի նկատմամբ


Tert.am-ը գրել էր, որ ԶՊՄԿ-ն կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների ռիսկի տակ։ Բանն այն է, որ ամերիկյան պատժամիջոցների տակ է հայտնվել Գլեբ Տրոցենկոն, որը եղել է ԶՊՄԿ իրական շահառու և 2023 թվականի հոկտեմբերի 27-ին ընկերությունում օտարել է իր անուղղակի ամբողջ բաժնեմասը։

Գլեբ Տրոցենկոն ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի որդին է։ Սեփականատեր է բազմաթիվ ընկերություններում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ՝ արտերկրում։

Տրոցենկոյի փոխարեն 47.6% անուղղակի մասնակցությամբ ընկերության իրական շահառու է դարձել Ռուսաստանի քաղաքացի Սվետլանա Երշովան։

Ըստ իրական շահառուների նախավերջին հայտարարագրի (07/08/2023)՝ Գլեբ Տրոցենկոն «Գեոպրոմայնինգ գոլդ»» ՍՊԸ-ում ունեցել է 72.6% անուղղակի մասնակցությամբ բաժնեմաս։ Արդեն նոր հայտարարագրում (21/11/2023) Գլեբ Տրոցենկոն իրական շահառուների շարքում չկա։ Փոխարենը ճիշտ 72.6% մասնակցությամբ հայտնվել է Սվետլանա Երշովան։

Իսկ Երշովան բիզնես առումով փոխկապակցված է Տրոցենկոների հետ։

Նոր բաժնետիրոջ հայտնվելն էլ դիտարկվում է որպես պատժամիջոցները շրջանցելու մեթոդ։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Tert.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունների քաղաքական պայմանավորվածություններից է կախված Տրոցենկոյի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը կազդի նրա հայաստանյան բիզնեսների վրա, թե՝ ոչ։

Տնտեսագետը մատնանշեց, որ արդեն իսկ նման փորձ եղել է, երբ ռուս հայտնի գործարարի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել, բայց նրա՝ ՀՀ-ում գործող բիզնեսի վրա չի ազդել։

Սուրեն Պարսյանը ԶՊՄԿ-ի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը քիչ հավանական է համարում՝ հաշվի առնելով գործող իշխանության դրական կապերը Արևմտյան երկրների հետ։ Բայց նա նաև հնարավոր ռիսկերն է թվարկում․

«Եթե  ԶՊՄԿ-ի նկատմամբ  պատժամիջոցներ կիրառվեց, դրանից տուժելու է նաև ՀՀ կառավարությունը որպես կոմբինատի սեփականատեր և որպես հարկահավաք, քանի որ կոմբինատը խոշոր հարկատու է, հազարավոր աշխատողներ կան և հանդիսանում է համակարգաստեղծ ձեռնարկություն, այսինքն՝ այս կոմբինատի միջոցով նաև այլ ընկերություններ են պատվերներ ստանում։ Բացի այս, ԶՊՄԿ-ն Սյունիքի համար ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտ  է, լուծում է սոցիալ- տնտեսական խնդիրները»,- նկատեց նա։

Մասնագետի դիտարկմամբ՝  եթե ԶՊՄԿ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն, ունենալու ենք ավելի քան 100 մլրդ դրամի չափով հարկային մուտքերի կորուստ։ Բայց սա ամբողջը չէ։

«Արտահանման մասով ևս բավականին  լուրջ կորուստներ կլինեն, որովհետև կոմբինաստի արտահանումը մշտապես եղել է մեր երկրի արտահանման ապրանքների մեջ։ Կոմբինատը տարեկան 600-800 մլն դոլարի չափով մոլիբդենի խտանյութ է արտահանել։ Մենք կզրկվենք դրանից, որը ՀՀ-ի համար արտաարժույթ բերող հիմնական ոլորտն է։ Մյուս ձեռնարկությունները ևս կտուժեն, քանի որ պատվերներ չեն ստանա։ Կոմբինատի հետ փոխկապակցված մյուս ձեռնարկություններն սնանկացման շեմին կկանգնեն, իսկ նման հարյուրավոր ընկերություններ կան»,- ամփոփելով ասաց Սուրեն Պարսյանը։

Տնտեսագետը հիշեցրեց, որ ռուս- ուկրաինական պատերազմից հետո արևմտյան երկրներն ավելի քան 17 000 պատժամիջոցներ են կիրառել ռուսական ընկերությունների և առանձին անձանց նկատմամբ։

Նրա խոսքով՝ Արևմուտքի  խոշորացույցի տակ են գտնվում խոշոր գործարարները, որոնք մեծ ազդեցություն ունեն թե՛ ՌԴ-ում, թե՛ այնտեղից դուրս, իսկ այդ ցանկն օրեցօր ընդլայնվում է։ Վերջերս Արևմուտքի «սև» ցուցակցում հայտնվեց նաև Գլեբ Տրոցենկոն։

Հիշեցնենք, որ ԶՊՄԿ բաժնեմասը Գլեբ Տրոցենկոն օտարել էր ամերիկյան պատժամիջոցների ցանկում հայտնվելուն զուգահեռ։

Հայաստան Սուրեն Պարսյան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին