Երևանի կենդանաբանական այգում ծառատունկ է արվել: Տարածքը համալրվել է 350 ծառով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից, որը նաեւ տեսանյութ է հրապարակել:
Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանի խոսքով, քանի որ Կենդանաբանական այգու ընդլայնում է տեղի ունենալու, վերցրել են այն հատվածները, որոնք ծանրաբեռնված չեն լինելու նոր ազատավանդակներով. «Նոր ծառատեսակները էկոհամակարգ են ստեղծելու ինչպես այցելուների, այնպես էլ այստեղ բնակվող կենդանիների համար: Ընտրվել են մոտ 8 տեսակի ծառեր եւ թփեր, որոնց մեջ կան դեկորատիվ եւ այլ ծառատեսակներ, որոնք հատուկ են այս տարածքին»,-ասել է նա: