f

Անկախ

Պլանավորման և ծրագրերի կատարման լրջագույն խնդիրներ՝ պետական կառավարման համակարգում. «Լույս» հիմնադրամ


«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2023թ. առաջին ինն ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։

Այսպիսով՝

Ռուս-ուկրաինական զինված հակամարտության հետևանքով ի հայտ եկած դրական արտածին գործոնների շնորհիվ նախորդ տարի և այս տարեսկզբին արձանագրված բարձր տնտեսական աճն աստիճանաբար դանդաղում է։ Այս հանգամանքը  պետք է լրջորեն մտահոգի կառավարությանը, քանի որ, նկատի ունենալով ներկայիս շեշտակիորեն փոփոխվող աշխարհաքաղաքական զարգացումները, չպետք է բացառել արտաքին իրավիճակի փոփոխության այնպիսի սցենարների հնարավորությունը, որոնք կարող են չեզոքացնել կամ էապես թուլացնել ՀՀ տնտեսության համար այդ նպաստավոր արտածին գործոնների ազդեցությունը։ Այս պայմաններում կառավարությունից ակնկալվում են առկա դրական զարգացումները պահպանելուն և փաստացի ու հնարավոր բացասական հետևանքները մեղմելուն ուղղված գործուն քայլեր։ Առավել ևս, եթե հաշվի առնենք, որ 2024թ. պետական բյուջեի նախագծով 2024թ. համար կառավարությունը թիրախավորել է բավական բարձր՝ առնվազն 7% տնտեսական աճի ապահովումը։

2023թ. ինն ամիսների կտրվածքով բյուջեի կատարումը ճշտված պլանից շեղվել է 323.0 մլրդ դրամով։ Հունվար-սեպտեմբեր ամիսներին բյուջեն փաստացի ունեցել է 74.6 մլրդ դրամ հավելուրդ, այնինչ ճշտված պլանով ծրագրված էր ունենալ 248.4 մլրդ դրամ պակասուրդ: Քանի որ կառավարությունը մի կողմից տնտեսությունից հավաքագրել է հարկերը, մյուս կողմից, սակայն, պլանավորված չափով ծախսերը չի կատարել` զսպվել է տնտեսական ակտիվությունը:

Պետական բյուջեի ծախսերը ճշտված պլանի համեմատ թերակատարվել են թե՛ ընթացիկ և թե՛ կապիտալ ծախսերի մասով։ Թերակատարումն անհամեմատ ավելի զգալի է եղել կապիտալ ծախսերի մասով. այսպես, եթե ճշտված պլանի համեմատ ընթացիկ ծախսերը թերակատարվել են 8.8%-ով, ապա կապիտալ ծախսերի թերակատարումը 42.6% է։ Կապիտալ ծախսերի թերակատարումը մտահոգիչ է. կատարելով դրանք՝ պետությունն անուղղակիորեն նպաստում է տնտեսական ներուժի աճին, իսկ դրանց թերակատարումը (կամ թեկուզ ուշացումը) չեզոքացնում է կամ լավագույն դեպքում՝ հետաձգում, երբեմն նույնիսկ ժամանակավրեպ դարձնում դրանց կատարումից ակնկալվող դրական արդյունքների ստացումը։

Թերակատարումները հասել են մտահոգիչ ծավալների: Պետական բյուջեի կատարման հաշվետվության աղյուսակներում առանձին տողով ներկայացված են այն պատասխանատու մարմինների ծրագրերը, որոնք ծախսերի բացարձակ մեծության առումով առավել էական են։ Այդ բոլոր պատասխանատու մարմինների ծրագրերը թերակատարվել են: Փաստորեն, ստացվում է, որ չնայած տվյալ ուղղության համար բյուջեով գումար է նախատեսված և հատկացված, սակայն, միևնույն է, ծրագրերն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեն իրականացվում։

Բացարձակ մեծությամբ ամենամեծ թերակատարումն արձանագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող «ՀՀ պաշտպանության ապահովում» ծրագրի գծով՝ 116.1 մլրդ դրամ։ Նկատի ունենալով ներկայիս անվտանգային լուրջ մարտահրավերները՝ այս հանգամանքը հատկապես մտահոգիչ է, քանի որ ստացվում է, որ բյուջեով պաշտպանության նպատակով համեմատաբար մեծ գումար է նախատեսվել, սակայն նախատեսված աշխատանքները չեն կատարվել։ Մինչդեռ, 2023 թվականի բյուջեն ներկայացնելիս, որպես նախորդ տարիների բյուջեների նկատմամբ դրա կարևոր առավելություն, գործող իշխանությունը շեշտում էր հենց պաշտպանության գծով կապիտալ ծախսերի համար մեծ գումարների հատկացումը։

Պետական կառավարման համակարգում առկա են լուրջ խնդիրներ ծախսերի պլանավորման և ծրագրերի արդյունավետ իրականացման առումով։ Շատ հաճախ բյուջեի թերակատարման պատճառը պարզապես այն է, որ դրանում պլանավորվում են ակնհայտորեն անիրատեսական ցուցանիշներ: Բացի այդ, կապիտալ ծախսերի տարիներ շարունակ արձանագրվող «քրոնիկ» թերակատարումը վկայում է այն մասին, որ պետական կառավարման մարմինները չեն կարողանում ապահովել ծրագրերի արդյունավետ իրականացումը։ Իսկ դա խոսում է պետական կառավարման ոչ բավարար մակարդակի և պետական մարմինների անարդյունավետ աշխատանքի մասին:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով

ՀՀ Կառավարություն պետական բյուջե տնտեսություն Լույս հիմնադրամ Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին