f

Անկախ

Իշխանությունը գործում է պարադոսքալ մի կանխավարկածով, որ մեր քաղաքացիներն ամեն բանի կարող են համակերպվել. Չալաբյան


Վերջին տարիներին մենք իրականում ապրում ենք  քաոսի և իրավական ամենաթողության պայմաններում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, ԱԺ-ում լսումների ժամանակ ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նրա խոսքով, իշխող  վարչախումբը, որը, ցավոք, այսօր  ներկայացված չէ այս դահլիճում, թեև առերևույթ իշխանության է ժողովրդավարական ճանապարհով, սակայն իր գործողություններով շարունակաբար  այդ ժողովրդավարության բուն հիմքերն է ոտնահարում. «Կլինի դա իշխանության տարանջատման, դատական համակարգի անկախության, մարդու իրավունքների պաշտպանության, թե նմանատիպ այլ հարցերում, ամենուր  գործող իշխանությունը փորձում է վեր դասել իրեն սահմանադրությունից և օրենքներից և իր կամքը պարտադրել մեր պետությանն ու քաղաքացիներին, ըստ էության, իրեն փոխարինելով պետության հետ։

Այստեղ առավել աղետալին Սահմանադրության բուն հիմքերի և մեր անկախության հռչակագրում ամրագրած հիմնարար ազգային  նպատակների շարունակական ոտնահարումն է, ներառյալ ողջ հայության ազգային պետության կառուցման,  Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության և Հայոց ցեղասպանության  միջազգային ճանաչման հարցերում»։

Չալաբյանի խոսքով, իշխող վարչակարգը, որպեսզի քողարկի իր  ձախողումները, ըստ էության, հրաժարվել է  մեր անկախության և սահմանադրական կարգի այս հիմնաքարերից՝ չունենալով սակայն դրա ոչ հանրային մանդատը, փաստացի, բռնանալով  սեփական քաղաքացիների հավաքական քաղաքական կամքի վրա, ներառյալ նաև այն քաղաքացիների, որոնք քվեարկել են իրեն իշխանության բերելու համար։

«Արդյունքում այսօր ունենք իրավիճակ, երբ իշխող վարչակարգի վարած քաղաքականությունը բերել է  Արցախի հայաթափմանը, տասնամյակներով ձևավորած պետական կառույցի փաստացի կազմալուծմանը։

Ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը  պրակտիկորեն մոռացության է մատնված ՀՀ կողմից, բազաթիվ սփյուռքահայ գործիչների մուտքը Հայաստան արգելված է, իսկ հայաստանաբնակ   բազմաթիվ գործիչներն էլ հայտնվել են բանտերում այս նույն օրակարգի համար պայքարելու համար։

Ավելին՝ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի տարբեր հատվածներ այսօր օկուպացված են, դրանք  ազատագրելու սեփական սահմանադրական պարտքը կատարելու փոխարեն այս իշխանությունը շարունակում է  խոսել նոր տարածքային զիջումներից, որպեսզի  երկիրը վերածի ինչ-որ անհասկանալի «խաղաղության» խաչմերուկի»,- ասաց քաղաքական գործիչը։

Նա նշեց, որ այս իշխանությունը  գործում է պարադոսքալ մի կանխավարկածից ելնելով, որ մեր քաղաքացիներն ամեն բանի կարող են համակերպվել։

«Ցավն ու վիշտը, իսկապես, շատերին կարող  է մատնել հուսալքության, բայց շատերիս համար էլ դառնում է  լրացուցիչ խթան ոքի կանգնելու, իրար թև ու թիկունք դառնալու, էլ ավելի մեծ վճռականությամբ պայքարելու, մեր ազգային արժանապատվության և մարդկային իրավունքների համար։ Հենց այդ նպատակով ենք ասպարեզ բերել «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությունը։

Մենք այս նախաձեռնությամբ ուզում ենք հստակ պատասխանատվություն սահմանել մեր Սահմանադրությունը ոտնահարելու, հանուն սեփական  իշխանության հայրենիքը ուրանալու, նախորդ սերունդների արյունով և քրտինքով ստեղծածն  ու պահածը թեթևամտորեն  թշնամուն նվիրաբերելու համար»,- ասաց Ավետիք Չալաբյանը։

Նա նշեց, որ այսօր իշխող ուժը պարտավոր է ևս մեկ անգամ վերահաստատել իր նախընտրական հանձնառությունները՝ ընտրողների առաջ, այլապես ներկա կառավարությունը լեգիտիմ չէ, պետք է հրաժարական տա։

Ա.Չալաբյանը կոչ արեց ԱԺ բոլոր պատգամավորներին, առաջին հերթին իշխող ուժին, հարգել մեր քաղաքացիների հավաքական կամքը, Անկախության հռչակագիրը, Սահմանադրությունը, հենց իրենց նախընտական խոստումները, ծրագիրը և կողմ քվեարկել «Հայաքվե»-ի ներկայացրած  օրենսդրական նախաձեռնությանը։

Հիշեցնենք, որ «Հայաքվե» նախաձեռնությունը առաջարկել է  Հայաստանի ՔՕ օրենսգրքում լրացումների նախագիծ, ըստ որի քրեորեն պատժելի  արարքներ են որակվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը ու ՀՀ անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։

Հայաստան Ավետիք Չալաբյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին