f

Անկախ

Չվստահել դավաճաններին, չտրվել զանազան ֆոբիաների. Զատուլին


ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի վարչապետի չմասնակցելը, որը տեղի է ունենում նոյեմբերի 23-ից Մինսկում, համապատասխանում է նրա՝ դեպի Արևմուտք աշխարհաքաղաքական շրջադարձի քաղաքականությանը: Այդ մասին aif.ru-ի հետ զրույցում հայտարարեց Պետդումայի ԱՊՀ երկրների գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:

«Այդ ուղին Հայաստանի ղեկավարությունը վաղուց է ընտրել: Եվ առնվազն 2022 թ. աշնանից հետևողականորեն գնում է դրան: Ըստ երևույթին, պատահական չէր, որ հենց այն ժամանակ Փաշինյանը և նրա շրջապատը արգելեցին իմ մուտքը հանրապետություն»,- կարծում է Զատուլինը: Պատգամավորի խոսքով, Հայաստանի վարչապետը ջանում է հրաժարվել Ռուսաստանի հետ բազմադարյա պատմական բարեկամությունից, թեպետ հենց Ռուսաստանն է փրկել հայ  ժողովրդի զգալի մասին ոչնչացումից և պահպանել է նրա պետականությունը:

«Բայց պարոն Փաշինյանը ճարպկորեն մանիպուլացնում է այդ ժողովրդի գիտակցությունը՝ Ղարաբաղի պատմությունը ներկայացնելով որպես դավաճանություն Ռուսաստանի կողմից: Թեպետ հենց ինքն էր շահագրգռված, որ Ղարաբաղը կորչի, քանի որ նրա ներքին քաղաքական հակառակորդները ծագումով հենց «ղարաբաղյան կլանից» էին»,- հավելել է խորհրդարանականը:

«Իր հայտարարություններով Փաշինյանը Բաքվին  Ղարաբաղում նոր պատերազմ սկսելու պատրվակ տվեց, այնուհետև գործը հասցրեց պարտության այդ պատերազմում,- համոզված է Զատուլինը:- Որովհետև 2020 թվականի պատերազմի ժամանակ առհասարակ Հայաստանում իսկական զորահավաք չի անցկացվել: Բանակն արատավորվեց ղեկավար կադրերի նշանակման խառնաշփոթով: Մերժվեցին Բաքվի և Երևանի միջև փոխզիջման բոլոր հնարավորությունները… Փաստորեն հայերը կորցրին Ղարաբաղը, և այսօր այնտեղ գեթ մի հայ չի մնացել»,- ամփոփել է նա:

Կարո՞ղ է Ռուսաստանը կորցնել իր ռազմաբազան Հայաստանում: Իհարկե, համոզված է Զատուլինը.

«Առհասարակ հենց սկզբից սխալ էր կարծել, որ Ռուսաստանը Հայաստանում «ամեն ինչ տեղն է դրել»: Ես հիշեցնեմ, որ Փաշինյանը պահանջում էր մեր բազայի դուրսբերումը և ՀԱՊԿ-ից հանրապետության դուրս գալը դեռ այն ժամանակ, երբ նույնիսկ դեռ խորհրդարանի պատգամավոր չէր: «Իրողությունները ճանաչել» սկսեց նա՝ վարչապետ դառնալով: Գալիս էր մեզ մոտ, խոնարհվում էր, ժպտում, և մենք կարծում էինք, թե ամեն ինչ կարգին է: Փորձում էինք հարաբերություններ ստեղծել հայտնի հակառակորդի հետ, փոխանակ պաշտպանեինք նրանց, ովքեր ջանում էին դիմակայել նրան երկրի ներսում: Մենք ինքներս մեզ վախեցրինք նրանով, որ Ուկրաինայի ֆոնին կարող ենք ևս մի լարվածություն ստանալ Կովկասում: Արդյունքում ստացանք այն, ինչ ստացանք»:

Ո՞րն է բարեկամներին չկորցնելու ամենաճիշտ միջոցը:

«Պետք է բարեկամություն հաստատել նախ և առաջ ժողովուրդների, ոչ թե էլիտաների հետ: Ժողովուրդները դեռ հիշում են ընդհանուր պայծառ անցյալը: Պետք է ուժեղ լինել, չկաշկանդվել սեփական շահերը պաշտպանելիս: Միջոցներ գտնել աշխատելու բոլոր քաղաքական ուժերի հետ այդ երկրների ներսում: Ժամանակին կանխատեսել վտանգները և հաղթաթղթերը ձեռքումդ պահել: Եվ եթե ինչ-որ տեղ ուղարկում ես քո խաղաղապահներին, ապա թույլ տալ նրանց միջամտելու, եթե իրավիճակը մեզ համար անբարենպաստ է ծավալվում: Չվստահել դավաճաններին, չտրվել զանազան ֆոբիաների: Եվ հարգանքով վերաբերվել այդ երկրներից ներգաղթածներին, որոնք գալիս են աշխատելու մեզ մոտ,- համոզված է Զատուլինը:

Հարցազրույցն ամբողջությամբ տե՛ս այստեղ

 

Տարածաշրջան Հայաստան Ռուսաստան ՀԱՊԿ գագաթաժողով

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին