f

Անկախ

Կամո Ունանյան.«Ամեն ինչ անելու եմ նոր հաղթանակներ տոնելու համար»


Հայաստանի կարատեի միության հիմնադիր, տարբեր վարկածներով աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, MMA մարտիկ Կամո Ունանյանը վերջերս տարբեր վարկածներով 2 խոշորամասշտաբ մրցաշարի մասնակցեց, նախ՝ Կիպրոսում, այնուհետև՝ Ֆրանսիայում: Հայ մարզիկը հերթական անգամ ապացուցեց, որ, իրավամբ, ուժեղագույններից է աշխարհում: Կամո Ունանյանը WIKF վարկածով նվաճեց մայրցամաքային գավաթի ոսկե,  իսկ WUKF վարկածով արածաթե մեդալ, որը, սակայն, վիճելի է, քանի որ եզրափակչում մրցավարների կայացրած որոշումը՝ հայ մարզիկի որակազրկումը, ընդունելի չէ:
Անկախի հետ զրույցում Կամո Ունանյանը կիսվում է տպավորություններով, նշում, որ գոհ է իր ելույթներից, բայց ոչ WUKF արդյունքից, որի շնորհիվ սակայն շարունակելու է կարիերան կարատեում՝ նպատակ դնելով նորանոր ոսկե մեդալներ նվաճել:


-Շուրջ 6-ամսյա դադարից հետո տպավորիչ ելույթներ ունեցաք միջազգային անվանի մրցաշարերում՝ մեդալներ նվաճելով, շնորհավորում ենք:
-Շնորհակալ եմ: Նոյեմբերի 10-12-ը Կիպրոսում մասնակցեցի WIKF վարկածով մայրցամաքային գավաթի առաջնությանը, որը  սպորտային կարատեի ամեահեղինակավոր և ամենաբարձր վարկանիշ ուեցող մրցաշարերից է: Հայաստանից միայն ես մասնակցեցի առաջնությանը: Հաջորդաբար հաղթեցի Նորվեգիայի, Ֆրանսիայի ներկայացուցիչներին, կիսաեզրափակչում՝ Կիպրոսի, եզրափակչում էլ Անգլիայի ներկայացուցիչներին:


- WUKF վարկածով Եվրոպայի առաջնությունում բախվեցիք անարդար մրցավարության:
-Այնուհետեև  նոյեմբերի 15-19-ը Ֆրանսիայում կայացավ Եվրոպայի առաջնությունը, որը կարատեի ամենախոշոր, բարձր վարկանիշ ունեցող մրցաշարերից է, որտեղ մեր երկիրը ներկայացրեց Հայաստանի կարատեի միությունը:


 Հաղթելով Չեխիայի և Իտալիայի ներկայացուցիչներին, այնուհետև կիսաեզրափակչում Իսպանիայի ներկայացուցչին, եզրափակչում Ֆրանսիայի ներկայացուցչի դեմ մենամարտում մրցակիցս արգելված հարված կատարեց, որի համար նրան պետք է որակազրկեին, բայց, չգիտես ինչու, մրցավարները որոշեցին ինձ որակազրկել, և ես դարձա Եվրոպայի արծաթե մեդալակիր: Նշեմ, որ  նույն վարկածով 2022-ին Իտալիայում նվաճել էի չեմպիոնի կոչումը՝ եզրափակչում հաղթելով ֆրանսիացի նույն մարզիկին:


-Բազմիցս եք նշել, որ յուրաքանչյուր մրցաշարի մասնակցում եք միայն ու միայն ոսկի նվաճելու նպատակով: 
-Իմ ելույթներից գոհ եմ , քանի որ մայիսից կարատեի մրցաշարի չէի մանսակցել:  6 ամիսը բավական երկար ժամանակ է, ադ ընթացքում մասնակցել եմ MMA-ի մրցաշարերի: Ելույթներիցս գոհ եմ, բայց ոչ վերջին արդյունքից, քանի որ, այո, բազմիցս եմ նշել, որ իմ հարմար հաղթանակը ոսկի մեդալ նվաճելն է:

Եթե ոսկե մեդալը նվաճեի, կլիներ իմ 8-րդ չեմպիոնական տիտղոսը ԵԱ-ում: Բայց ասեմ՝ ավելի լավ, որ այսպես եղավ, քանի որ մտածում էի կարատեում կարիերան ավարտելու մասին, իսկ հիմա արդեն նպատակ ունեմ, որ մեկ տարի ևս հանդես պետք է գամ տարբեր վարկածներով մրցաշարերում և ամեն ինչ անեմ՝  հաղթելու համար:

Կամո Ունանյան Հայաստան Սպորտ կարատե Հայաստանի կարատեի միություն հարցազրույց խմբագրի ընտրանի ոսկե մեդալ

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին